Saturday, September 4, 2010

Մեդվեդև.–

Մեդվեդև.–
Գիւմրիի ռազմաբազայի նպատակը Կովկասում
խաղաղութեան ապահովումն է

17:41 • 03.09.10
Երևանում Գիւմրիի ռուսական ռազմաբազայի գործունէութեան ժամկէտի երկարաձգման մասին պայմանագրի ստորագրումն ուղղւած է Կովկասեան տարածաշրջանում խաղաղութեան և կայունութեան ապահովմանը։ Ինչպէս յայտնում է «Ռիա նովոստին», այս մասին յայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Բաքւում իր ադրբեջանցի պաշտօնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Մենք շահագրգռւած ենք, որպէսզի այստեղ լինի խաղաղութիւն և կարգուկանոն, հէնց այդպէս է հարկաւոր դիտարկել ռազմաբազայի մասին համաձայնագրի երկարաձգման մասին պայմանագիրը»,- ասել է Մեդվեդևը։
Նա ընդգծել է, որ հայկական կողմի հետ տւեալ համաձայնագրի ստորագրումը չի փոխում համաձայնագրի ոչ մի սկզբունքային պայման։ «Այն միայն մէկ բան է նշանակում. բազայի ժամկէտը կերկարացւի մի քանի տարով»,- յաւելել է նա։

Tert.am

0 Պատգամ: