Ինչու Թուրքիան Նախիջևանում ռազմաբազայ
չի ունենայ.
Մեկնաբանում է Ամանդա Փոլը
13:12 • 02.09.10
Բաքուն հաւանաբար կողջուներ Նախիջևանում թուրքական ռազմաբազայի տեղակայումը, սակայն դա այս պահին չի բխում Թուրքիայի շահերից: Այս մասին 1news.az-ին տւած հարցազրոյցում ասել է Today's Zaman պարբերականի սիւնակագիր, վերլուծաբան Ամանդա Փոլը` մեկնաբանելով Նախիջևանի Ինքնավար Հանրապետութիւնում թուրքական ռազմաբազայի տեղակայման մասին լուրերը:
«Նախ և առաջ, Թուրքիան` որպէս ՆԱՏՕ-ի անդամ, չի կարող նման որոշում ընդունել՝ առանց ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ խորհրդակցելու, քանի որ Ադրբեջանում Թուրքիայի ներկայութիւնը հաւասարազօր կլինի Ադրբեջանում ՆԱՏՕ-ի ներկայութեանը»,- ասել է վերլուծաբանը;
«Կարևոր է, թէ հարցի առնչութեամբ ինչ կասի Միացեալ Նահանգները, որովհետև նման ռազմական ներկայութեան դէպքում եթէ Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողութիւններ վերսկսւեն, Թուրքիայի համար շատ դժւար կլինի չմիջամտել։ Դա նշանակում է, որ եթէ սպանւի մէկ թուրք զինւոր, Անկարան կարող է յղում անել ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ յօդւածին: Իսկ այս դէպքում կարող են առճակատւել ՆԱՏՕ-ն և Ռուսաստանը, որը կունենայ հնարաւոր ծանր հետևանքներ»,- նշել է Ամանդա Փոլը` աւելացնելով.
«Բացի այդ, Թուրքիան, ամենայն հաւանականութեամբ, ցանկութիւն չունի սրել Կրեմլի հետ յարաբերութիւնները: Իսկ Նախիջևանում ռազմակայանի տեղակայումը Կրեմլի կողմից բացասաբար կընդունւի և կընկալւի որպէս պատասխան քայլ Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական կապերի ամրապնդմանը: Եւ հաշւի առնելով այն հանգամանքը, որ Թուրքիան բաւական ժամանակ է ծախսել Մոսկւայի հետ իր յարաբերութիւնները վերականգնելու համար, որևէ պատճառ չեմ տեսնում Անկարայի՝ նման քայլի գնալու համար»:
Ի պատասխան այն հարցին, թէ «Ռուսաստանն օրեր առաջ Հայաստանի հետ ստորագրեց ռազմական համաձայնագիր: Ինչպէ՞ս կմեկնաբանէք այդ փաստը: Հնարաւո՞ր է` դա անդրադառնայ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման վրայ», Today'z Zaman-ի սիւնակագիրն ասել է.
«Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակում Ռուսաստանը պարտավորություն ունի պաշտպանելու կազմակերպության անդամ երկրներին որևէ այլ պետության կողմից հարձակման դեպքում: Ամեն դեպքում, կընդգծեմ, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մասը չէ, իսկ իրավական տեսանկյունից համարվում է Ադրբեջանի՝ միջազգայնորեն ճանաչված տարածքի մասը: Այդ պատճառով Ռուսաստանն իրավունք չունի միջամտել, եթե միայն Ադրբեջանը չորոշի հարվածել հենց Հայաստանին, ինչը քիչ հավանական է»,- ասել է Ամանդա Փոլը` ընդգծելով.
«Սակայն, իհարկե, ինչպես գիտենք ոչ հեռու անցյալից, Մոսկվան երբեմն խախտում է միջազգային իրավունքի նորմերը, ինչպես դա եղավ Վրաստանի դեպքում, եթե դա բխում է իր շահերից և մեծացնում իր ազդեցությունը տարածաշրջանում»:
Մյուս կողմից՝ Ամանդա Փոլը քիչ հավանական է համարում, որ Ռուսաստանը կմիջամտի հակամարտությանը, «քանի որ ներկա պահին Ռուսաստանն ավելի շահագրգռված է ստատուս քվոյի պահպանմամբ և չի ցանկանում ներքաշվել հայ– ադրբեջանական պատերազմում»:
«Նա ուղղակի իր խաղն է խաղում, որպեսզի երկու երկրներից առավելագույնը ստանա Հարավային Կովկասում ազդեցության և սեփական շահերի հետագա ամրապնդման համար»,- նշել է վերլուծաբանը:
Անդրադառնալով Միացյալ Նահանգների Պետքարտուղարության` Հայաստանի և Ռուսաստանի միջև ռազմական համաձայնագրի ստորագրման առնչությամբ արած հայտարարությանը` Ամանդա Փոլը նշել է, որ ԱՄՆ-ն Ռուսաստանին «քարտ-բլանշ» է տվել:
«Ես կասեի` Միացյալ Նահանգները Հարավային Կովկասը «հանձնել» են Ռուսաստանին: Սակայն արդարացի կլիներ նշել, որ ԱՄՆ-ն ներկայում տարածաշրջանում Ռուսաստանին «քարտ-բլանշ» է տվել, քանի որ այսօր իրադարձությունները Հարավային Կովկասում որևէ կերպ չեն ազդում ազգային անվտանգության ամերիկյան քաղաքականության վրա: Եթե նույնիսկ պատերազմ սկսվի Ղարաբաղում, Վաշինգտոնի կարծիքով, այն էական ազդեցություն չի ունենա անվտանգութեան իր սեփական շահերի վրայ»,- նշել է վերլուծաբանը:

Tert.am

0 Պատգամ: