ԱՄՆ Կոնգրէսը պէտք է հետաքննութիւն անցկացնի Պետ–
դեպարտամէնտում` Արցախի օգնութիւնը չծախսելու
համար
ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ
Սեպտեմբեր 1, 2010թ. 10:55
ԱՄՆ Պետ–դեպարտամէնտը անփոյթ, անգամ ապօրինի վերաբերմունք է ցուցաբերել` չծախսելովԿոնգրէսի կողմից Արցախին յատկացւած ֆինանսական օգնութիւնը վերջին 12 տարիներիընթացքում:
Անցեալ շաբաթ Ամերիկայի Հ. Յ. Դ. Հայ Դատի Յանձնախումբը բացայայտեց, որ Պետ–դեպարտամէնտըԿոնգրէսի կողմից Արցախին յատկացւած գումարի միայն կէսն է ծախսել: 1998-2010 թւականներնընկած ժամանակահատւածում Կոնգրէսն Արցախին 61 միլիոն դոլարի ֆինանսական օգնութիւն էյատկացրել` չհաշած 2000-2002 թւականներին յատկացւած չճշտւած մօտ 10 միլիոն դոլարը:Հայ Դատի Յանձնախմբի կողմից ձեռք բերւած ԱՄՆ կառավարութեան փաստաթղթերից պարզւել է,որ 1998-2010 թւականներին Պետ–դեպարտամէնտը որպէս մարդասիրական օգնութիւն Արցախումծախսել է միայն 36 միլիոն դոլար:
ԱՄՆ-ի Դեմոկրատական և Հանրապետական իրար յաջորդող վարչակարգերն Ադրբեջանինհանգստացնելու համար փորձել են խափանել Արցախին օգնութիւն տրամադրելու Կոնգրէսի ջանքերը:Ի զօրու չլինելով կանխել նման յատկացումների հաստատումը, Պետ–դեպարտամէնտը Կոնգրէսիկամքին հակառակւելու համար խորամանկ հնարքների է դիմել` ծախսելով Արցախին յատկացւածֆինանսական օգնութեան միայն մի մասը: Ադրբեջանը մշտապէս պնդել է, որ Միացեալ Նահանգներիկողմից Արցախին յատկացւող ցանկացած օգնութիւն պէտք է ուղղւի Բաքւի միջոցով: Չնայածվարչակարգի և Ադրբեջանի առարկութիւններին, Կոնգրէսը շարունակել է օգնութիւն յատկացնելԱրցախին, վերացնելով ոլորտների սահմանափակումը. 2010 թւականին նրա նախատեսած 8
միլիոն դոլարը յատկացւել է «Լեռնային Ղարաբաղում նախագծերի և միջոցառումների», այլ ոչ թէ
բացառապէս մարդասիրական ծրագրերի համար:
Տասներկու տարիների ողջ ընթացքում ոչ Հայաստանը, ոչ Արցախը, և ըստ երևոյթին ոչ էլամերիկահայ համայնքը Կոնգրէսին չի բողոքել Պետ–դեպարտամէնտի` Արցախի համար յատկացւածգումարներն ամբողջութեամբ չծախսելու համար: Զարմանալի է, որ Հայ Դատի Յանձնախմբի կողմիցկրճատումների բացայայտումից յետոյ, Արցախի մի բարձրաստիճան պաշտօնեայ չի կարևորել
տրամադրւած օգնութեան նւազեցումը: Ըստ «Ազատութիւն» ռադիոկայանի, Լեռնային Ղարաբաղի
Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ Վահրամ
Աթանեսեանը յատկացումների ծաւալի նւազեցումը արդարացրել է, այն կապելով վերջին տարիներին
Արցախի արձանագրած «բաւական տնտեսական աճի» հետ:
Մինչ հայերը զարմանալիօրէն լուռ էին մնում, Կոնգրէսը 2001 թւականից սկսած բազմիցս կոչ է
արել վարչակարգին «անյապաղ իրացնել մնացած 20 միլիոն դոլարի մարդասիրական օգնութիւնը,
որը Բանաձևով նախատեսւած էր 1998 թւականի ֆինանսական տարւայ համար»: Բացի այդ,
Ներկայացուցիչների պալատը Պետքարտուղարից պահանջել է 15 օրւայ ընթացքում զեկուցելՄիացեալ Նահանգների կողմից Արցախին ցուցաբերած աջակցութեան մնացորդային գումարի
մասին`օգնութեան օրինագիծն ուժի մէջ մտնելու պահից սկսած: 2004-2005 թթ. Սենատը ԱՄՆ
միջազգային զարգացման գործակալութիւնից (USAID) պահանջել էր իր ծրագրերը ներկայացնել
յատկացւած դրամական միջոցները ծախսելու վերաբերեալ` օգնութեան օրինագիծն ուժի մէջ մտնելուցյետոյ 60 օրւայ ընթացքում: Ցաւօք, մեղքի առիւծի բաժինն ընկնում է Օբամայի վարչակազմիվրայ: Նրա պաշտօնավարման առաջին երկու տարիների ընթացքում չի ծախսւել 12 միլիոն դոլար,այսինքն 1998 թւականից ի վեր Արցախին յատկացւած և չծախսւած գումարների մէկ երրորդը:
Սենատոր Բարբարա Բոքսերը հնարաւորութիւն ունեցաւ այս հարցը հետապնդել ԱդրբեջանումԱՄՆ դեսպանի թեկնածու առաջադրւած Մեթիւ Բրայզայի` յուլիսի 22-ին ԱՄՆ Արտաքինյարաբերութիւնների յանձնաժողովում նրա հաստատման համար անցկացւած լսումների ընթացքում:Սենատորը ցանկացել է պարզել, թէ ինչու Արցախին յատկացւած 16 միլիոն դոլար օգնութեանգումարից միայն 4 միլիոնն է ծախսւել վերջին երկու տարիների ընթացքում: Ի պատասխան Բրայզայիխուսանաւումների, սենատոր Բոքսերը պահանջել է գրաւոր «մանրամասն հաշւարկ ներկայացնել
Միացեալ Նահանգների կողմից Լեռնային Ղարաբաղին վերջին հինգ տարիների համար յատկացւած
բոլոր օգնութիւնների ծախքերի վերաբերեալ»: Նա խստօրէն հարցրել է, թէ «Ինչո՞ւ Կոնգրէսի
կողմից 2009 և 2010 թւականներին Լեռնային Ղարաբաղին յատկացւած ամբողջ գումարը չի
ծախսւել»: Բրայզան ևս մէկ անգամ չի կարողացել գոհացուցիչ պատասխան տալ սենատորի հարցին:
Ուստի, սենատոր Բոքսերն Արտաքին յարաբերութիւնների յանձնաժողովին խնդրել է Բրայզայիհաստատման քւէարկութիւնը հետաձգել մինչև սեպտեմբերի կէսերը Սենատի արձակուրդիցվերադառնալը: Յոյսով ենք, որ այն Բրայզային հնարավորություն կտա պարկեշտ հաշվարկպատրաստել` պարզաբանելով, թէ ինչու Վաշինգտոնի օգնութիւնն Արցախին ամբողջութեամբ չիհասել: Միաժամանակ, Բրայզայի հաստատման ձգձգումը թոյլ կտայ Սենատին աւելի հանգամանօրէնստուգել նրա անցեալի վերաբերեալ ի յայտ եկած հարցերը:
Ակնյայտ է, որ Բրայզան և իր նախորդները Պետ–դեպարտամէնտում, տարբեր հնարքների են դիմելԿոնգրէսի մտադրութիւնները խափանելու համար: Նրանք փորձել են հանգստացնել Ադրբեջանին`սահմանափակելով և ուշացնելով Արցախին խիստ անհրաժեշտ օգնութիւնը:
Այժմ ամերիկահայերը պէտք է Կոնգրէսից պահանջեն հետաքննել Պետ–դեպարտամէնտի կողմիցերկրի օրէնսդիր մարմնի յանձնարարագրի ձախողումը, չծախսելով Արցախին յատկացւած օգնութեանգումարներից 36 միլիոն դոլարը վերջին 12 տարիների ընթացքում:
Եթէ հետաքննութիւնը թերացումներ բացայայտի Պետ–դեպարտամէնտի պաշտօնատար անձանցաշխատանքում, ապա ամերիկահայերը պէտք է Կոնգրէսից պահանջեն 36 դոլարի միանւագ օգնութիւնյատկացնել Արցախին` որպէս փոխհատուցում Միացեալ Նահանգների կառավարութեան կողմիցօրէնքով սահմանւած գումարը չծախսելու համար:
Յոյսով ենք, որ Կոնգրէսի կողմից իրականացւող հետաքննութեան շուրջ բարձրացւած աղմուկըՊետ–դեպարտամէնտի պաշտօնատար անձանց կստիպի այսուհետև աւելի զգուշաւոր լինել Արցախիհամար նախատեսւած ֆինանսական միջոցների ծախքերի հետ գործ ունենալիս:


ՅԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆԵԱՆ

«Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
Թարգմ.՝ Ռ.Աւագեանի
ArmAr.am

0 Պատգամ: