Արդիւնաբերական
առաջին ռեկորդը`
շոկոլադէ հսկայ
«Գրանդ Քենդի» ընկերութիւնը սահմանել է համաշխարհային ռեկորդ «ամենամեծ շոկոլադէ սալիկ» անւանակարգում: Ռեկորդը գրանցւել է Գինէսի ռեկորդների գրքում, որի իրաւական ներկայացուցիչ Էլիզաբեթ Սմիթն այսօր ընկերութեան տնօրէն Կարէն Վարդանեանին յանձնեց ռեկորդի սահմանումը հաստատող հաւաստագիրը:
Շոկոլադէ սալիկը կշռում է 4410 կիլոգրամ և 2007 թ-ին Իտալիայում սահմանւած նախկին ռեկորդից աւել է 830 կիլոգրամով: Սալիկի երկարութիւնը 560 սանտիմետր է, լայնութիւնը` 275 սանտիմետր, իսկ հաստութիւնը` 25 սանտիմետր: Շոկոլադէ հսկան պատրաստւել է 4 օրում` նոյն տեխնոլոգիայուվ, որով պատրաստւում է դառը շոկոլադէ սալիկը` Գանայի հանրապետութիւնից ներմուծւած կակաօ հատիկաւորի հումքից:
«Հայաստանում առաջին անգամ է, որ սահմանւում է Գինէսի ռեկորդ արդիւնաբերութեան ոլորտում: Պատրաստել ենք աշխարհի ամենամեծ շոկոլադը, որովհետև «Գրանդ Քենդի» նշանակում է «մեծ կոնֆէտ»: Այս ռեկորդը նւիրւած է «Գրանդ Քենդիի» 10-ամեակին, որը նշւելու է հոկտեմբերի 16-ին Հանրապետութեան հրապարակում»,- ռեկորդի հաւաստման հանդիսաւոր արաողութիւնից յետոյ լրագրողներին յայտնեց Կ. Վարդանեանը` բոլորին հրաւիրելով այդ օրը համտեսել ռեկորդային շոկոլադը:
Նրա խօսքով, այս սալիկը Հայաստանի միջին սպառողին կբավարարեր 450 տարի, սակայն պահպանման ժամկէտը 6 ամիս է:
«Շատ ցաւալի էր, որ 20 տարւայ ընթացքում երբէք արտադրական, արդիւնաբերական ռեկորդ չէր սահմանւել: Սառոյցը մենք կոտրեցինք: Բայց ժողովուրդը կարող է պահանջել տարին մէկ ռեկորդ անենք` ամենամեծ պաղպաղակը, ամենամեծ թխւածքաբլիթը: Դա կմտածենք»,- նշեց Կ. Վարդանեանը:
Է. Սմիթը տեղեկացրեց, որ 3 օր «Գրանդ Քենդի»-ում է անցկացրել և տպաւորւած է գործարանով: Ըստ նրա, 3 տարի առաջ իտալական դիմումից ի վեր սա առաջին դիմումն էր, որ ստացել է Գինէսի ռեկորդների գրասենեակը:

11.09.2010, 12:33
Aysor.am

0 Պատգամ: