Հրապարակւել է
Վլադիկավկազում
զոհւած չորրորդ
հայի անունը
12:22 • 12.09.10
Հրապարակւել է Վլադիկավկազի ահաբեկչութեան զոհերի վերջնական ցանկը: Մահապարտ ահաբեկչի իրականացրած պայթիւնի հետևանքով զոհւած 16 մարդկանց թւում չորս Հայ կայ՝ Գասպարեան Իլինա Գասպարի (1964), Գրիգորեան Սերգէյ Գրիգորի (1953), Էլբակեան Արսէն Մելսիկի (1986), Տէր-Սահակեանց Լև Բագրանի (1940): Նշենք, որ եթէ առաջին երեքի անունները շրջանառւում էին ահաբեկչութեան առաջին օրւանից, ապա վերջինի անձը պարզւել է միայն երէկ:
Արսէն Էլբակեանը 24 տարեկան է, Հայաստանի քաղաքացի, բնակւում է Գիւմրիում: Նրա մարմինը երէկ աւտոտրանսպորտով տեղափոխւել է Հայաստան: Այս մասին Tert.am-ին տեղեկացրեց ԱԳՆ մամուլի խօսնակ Տիգրան Բալայեանը:
Վիրաւորների թւում չորս Հայ կայ՝ Աոանէսեան Նաիրա Ալեքսանդրի (1960), Գասպարեանց Լիւդմիլա Ավալարի (1952), Էլբակեան Արթուր Մարատի (1985), Շահնազարեան Շահնազար Ջավոդի (1929): Առաջին երկուսի վիճակը գնահատւում է միջին ծանրութեան:
Tert.am

0 Պատգամ: