Ժերար Դեպարդիէն
յարգել է Հայոց Ցեղասպանութեան
զոհերի յիշատակը
Սեպտեմբեր 04, 2010 11:54
Ֆրանսիացի աշխարհահռչակ դերասան Ժերար Դեպարդիէն սեպտեմբերի 4-ին այցելել է Հայոց Ցեղասպանութեան զոհերի յիշատակի Ծիծեռնակաբերդ համալիր: Ֆրանսիացի դերասանը ծաղիկներ է դրել Անմար կրակի մօտ եւ մէկ րոպէ լռութեամբ յարգել Ցեղասպանութեան զոհերի յիշատակը:
Անւանի դերասանին Ծիծեռնակաբերդում դիմաւորել է Հայոց Ցեղասպանութեան թանգարան-ինստիտուտի փոխտնօրէն Սուրէն Մանուկեանը:
Նշենք, որ Ժերար Դեպարդիէն Հայաստան է այցելել ուրբաթ երեկոյեան, «Կարօտ» միջազգային հայկական փառատօնի շրջանակներում: Դեպարդիէն Երեւանում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի հետ, այցելելու է նաեւ Լեռնային Ղարաբաղ:
Լուրեր Հայաստանից - NEWS.am
0 Պատգամ:
Post a Comment