Ադրբեջանի քարոզչությիւնը հիմնւած է
ապատեղեկատւութեան վրայ

Սեպտեմբերի 9-ին Ադրբեջանի կողմից ՄԱԿ-ի գլխաւոր ասամբլեայում ներկայացւելիք հերթական նախաձեռնութիւնն ընդամէնը կաւելացնի Ադրբեջանի քարոզչական զինանոցը, իսկ այդ երկրի քարոզչութիւնն ամբողջովին հիմնւած է աւելի շատ սինթետիկ քաղաքական տեսակէտների և ապատեղեկատւութեան վրայ: Նման տեսակէտ յայտնեց ԱԺ ՀՀԿ խմբակցութեան անդամ Արտակ Զաքարեանը:
«Այդ փաստաթուղթը, եթէ նոյնիսկ ընդունւի էլ, միևնոյն է, կողմերի համար որևէ պարտադրիչ ուժ չի ունենալու»,- ասաց Զաքարեանը` յիշեցնելով, որ սա Ադրբեջանի կողմից ներկայացւող արդէն 6-րդ բանաձևն է:
«Բոլոր այն երկրները, որոնք քիչ թէ շատ տեղեակ են Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգաւորման գործընթացից, կա’մ դէմ են քւէարկում, կա’մ չեն քւէարկում, կա’մ էլ ձեռնպահ են մնում»,- ընդգծեց Ա. Զաքարեանը:
ՀՀԿ խմբակցութեան ներկայացուցիչն օրինակ բերեց 2008-ին ներկայացւած բանաձևը, որին կողմ է քւէարկել ընդամէնը 39 երկիր, որից 30-ը եղել է կրօնականկոնգրէսի երկիր:

ԱՅՍՕՐ, 15:07
Aysor.am

0 Պատգամ: