Իրենց պատգամաւորին
հարւածող ազգայնական
թուրքին
քրդերն արիւնլւայ են արել
Սեպտեմբեր 11, 2010 10:30
Թուրքիայի Բուրսա քաղաքում, քրդական «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան կողմից կազմակերպւած հանրահաւաքի ընթացքում մի երիտասարդ թուրք ազգայնական, հաւաքւածներին ասել էր, թէ ինքը ոստիկան է, մօտեցել է ելոյթ ունեցող պատգամաւոր Աքըն Բիրդալին ու հարւածել:
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ` հանրահաւաքը սկսելուն պէս, ելոյթ է ունեցել «Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեան պատգամաւոր Աքըն Բիրդալը: Այդ ընթացքում Բիրդալին է մօտեցել, հօրեղբորը տեսակցելու համար Բուրսա եկած, Ստամբուլի Մարմարայի համալսարանի ուսանող Բիլգիհան Շիմշեքը, ով հարւածել է պատգամաւորին: Հանրահաւաքի մասնակիցները անմիջապէս պաշտպանութեան տակ են առել պատգամաւորին եւ ինքնադատաստան տեսել Շիմշեքի հետ:
Ոստիկանութիւնը արցունքաբեր գազ օգտագործելով, մի կերպ է կարողացել հանրահաւաքի մասնակիցների ձեռքից խլել ծեծւած թուրք ազգայնականին:
Բիլգիհան Շիմշեքի Facebook-ի անձնական էջի գրառումներից յայտնի է դարձել, որ վերջինս 2007-ին աւարտել է Բաքւի պետական տնտեսագիտական համալսարանը: Շիշեքն իր էջում տեղադրել է Բաքւի թուրք նահատակների պուրակը եւ թողել գրութիւն,որտեղ նշում է , թէ 7 տարեկանից ի վեր, աղօթում եւ հաւատում է, որ Աստւած կօգնի իրեն նահատակ լինելով մահանալ:
Իրեն առիւծ կոչող Բիլգիհան Շիմշեքի Facebook-ի էջի հիմնական կարգախօսներից է «Վրէժխնդրութիւն» բառը:
Նշենք, որ Աքըն Բիրդալը թուրք քաղաքական գործիչ է, ով անդամակցում է քրդական “«Խաղաղութիւն եւ ժողովրդավարութիւն» կուսակցութեանը:
Աքըն Բիրդալը, 2008-ի վերջին, Թուրքիայում կազմակերպւած «Ներեցէք մեզ, հայեր» ակցիայի աջակիցներից է:

Լուրեր Հայաստանից - NEWS.am

0 Պատգամ: