ՈՐՈՇ ՏՒԵԱԼՆԵՐ Caspian Airlines ԸՆԿԵՐՈՒԹԵԱՆ
ՎԵՐԱԲԵՐԵԱԼ
Ազատ Բաբաեան
Ռուսաստանում Իրանի դեսպանատան եւ Ռուսաստանի օդային տրանսպորտի վարչութեան («ՌոսԱվիացիա») ներկայացուցիչները չորեքշաբթի հերքեցին աւելի վաղ տարածւած տեղեկատւութիւնն այն մասին, որ վթարւած «Տուպոլով» օդանաւի չւերթն իրականացնող Caspian Airlines ընկերութեանը ռուս-իրանական է, նշելով, որ դա մասնաւոր իրանական ըներութիւն է:
Caspian Airlines ընկերութիւնը ստեղծւել է 1993 թւականին, այն հիմնականում իրականացնում է ներքին չւերթներ, ինչպէս նաեւ չւերթներ Բուդապեշտ, Դուբայ, Կիեւ, Մինսկ եւ Երեւան ուղղութիւններով:
Ընկերութեան պաշտօնական կայքէջի տւեալներով Caspian ավիաընկերութեան շարժակազմում կան 4 «Տուպոլով» 154 M (TU-154) տիպի ինքնաթիռ:
Իրանում չւերթներ իրականացնող օդանաւերը հիմնականում ռուսական արտադրութիւն են, դրանց միջին տարիքը 16 տարի է:

Իրանի իշխանութիւնները ստեղծւած իրավիճակի համար մեղադրում են ամերիկեան եւ եւրոպական ընկերութիւններին, որոնք հրաժարւում են նոր օդանաւեր վաճառել Իրանին:
Իրանում TU-154 օդանաւերի խոշոր վթարներ են տեղի ունեցել նաեւ 2002 եւ 2006 թւականներին:
Անցած 30 տարւայ ընթացքում ընդհանուր առմամբ 50 «Տուպոլւվ» 154 օդանաւ է վթարի ենթարկւել: Այդուհանդէրձ, ռուսական աղբիւրները պնդում են, որ վիճակագրութեան համաձայն ռուսական արտադրութեան օդանաւերը անվտանգութեան տեսակէտից չեն զիջում արտասահմանեան այլ օդանաւերին:

«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment