ՐԱՖՖԻ ՅՈՎՀԱՆՆԻՍԵԱՆԸ ՆԱՄԱԿ Է ՅՂԵԼ ԱՄՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ
Հայաստանի նախկին արտգործնախարար, «Ժառանգութիւն» կուսակցութեան առաջնորդ Րաֆֆի Յովհաննիսեանը բաց նամակ է յղել ԱՄՆ նախագահ Բարակ Օբամային, որում ներկայացրել է իր մօտեցումները Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան հարցում:
«Լեռնային Ղարաբաղն առաջին ինքնավար մարզն էր Խորհրդային ՍՀՄ տարածքում, որը Կոզովոյից եւ Աբխազիայից շատ աւելի առաջ է հանրաքւէի միջոցով հռչակել իր անկախութիւնը:
Սակայն Ադրբեջանն ինքնորոշման այդ օրինական ձգտմանը պատասխանեց պատերազմով եւ ագրեսիայով, որի արդիւնքում զոհւեցին հազարաւոր մարդիկ, աւելի քան կէս միլիոն հայեր դարձան փախստականներ»,- նշւում է Րաֆֆի Յովհաննիսեանի նամակում:
Հայաստանի Արտաքին Գործւց Նախարարութեան նախկին ղեկավարը ամերիկեան նախագահի ուշադրութեանն է հրաւիրել այն հանգամանքը, որ ի սկզբանէ հայկական հողերը` Գետաշէնը, Շահումեանը, Գարդմանքը եւ Նախիջեւանը մինչ օրս գտնւում են Ադրբեջանի օկուպացիայի մեջ:
«Մի քանի տարի շարունակ Բաքուն ջանում է վերացնել հայկական քրիստոնէական մշակոյթի վերջին հետքը` ոչնչացնելով Ջուղայի հայկական խաչքարերը, ժամատներն ու եկեղեցիները»,- ընդգծւում է նամակում։
«ԱԶԱՏ ՕՐ»
0 Պատգամ:
Post a Comment