ՎՇՏԱԿՑՈՒԹԻՒՆ
Հայ Աւետարանական համայնքը Թեհրան-Երեւան օդանաւի չւերթի 168 զոհերի (որոնց մէջ 47 հայորդիներ) ցաւալի աղէտից ցնցւած՝ սգում է վշտահար:
Այսու մեր խորազգաց ցաւակցութիւնն ենք յայտնում` Թեհրանի հայոց թեմի առաջնորդ Գերշ. Տ. Սեպուհ Ս. արք. Սարգսեանին, Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Բաբգէն եպս. Չարեանին, Գերապայծառ Տ. Նշան արք. Գարաքեհէեանին՝ առաջնորդ Իրանի կաթողիկէ հայոց, հիւսիսային իրանահայութեան պատգամաւոր Գէորգ Վարդանեանին եւ հարաւային իրանահայութեան պատգամաւոր Ռոբերտ Բեգլարեանին, Իրանի Իսլ. Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան արտակարգ եւ լիազօր դեսպան Գրիգոր Առաքելեանին, նաեւ՝ բոլոր զոհերի հարազատներին ու հայ եւ իրանցի ժողովուրդներին:
Սուրբ Հոգու մխիթարութիւն եւ խաղաղութիւնն ենք խնդրում Աստւածանից՝ մեր սիրելի սգակիր հարազատների համար:
ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՑԱԿԱՆ ԿԱԶՄ ԵՒ ՎԵՐ. ՍԵՐԳԷՅ ՇԱՀՎԵՐԴԵԱՆ, ՎԵՐ. ՄԻՇԷԼ ԱՂԱՄԱԼԵԱՆ
ՆՒԻՐԱՏՒՈՒԹԻՒՆ
Հայ Աւետարանական եկեղեցին Թ. Հ. Թեմական խորհրդի հիմնադրած «Յատուկ օժանդակութիւններ» ֆոնդին նւիրում է 1.000.000 ռիալ:Գումարն ստանալ «Ալիք»-ից:
ՀԱՅ ԱՒԵՏԱՐԱՆԱԿԱՆ ԵԿԵՂԵՑՈՒ ԵՐԻՑԱԿԱՆ ԿԱԶՄ
0 Պատգամ:
Post a Comment