«ԽԱՉԱԳՈՂԻ ՅԻՇԱՏԱԿԱՐԱՆ»Ը՝

ՀԱՆՐԱՅԻՆ ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹԻՒՆԻՑ
Այս տարի իր սեզոնային աշխատանքները բացարձակ նորութիւններով է սկսում Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւն՝ Հ–1–ը։
ԻնչպԷս ամԷն տարի, այս տարի ևս սեպտեմբերի 21-ից Հայաստանի Հանրային հեռուստաընկերութեան եթերում տեղի են ունենալու փոփոխութիւններ, նորութիւններ:
Հանրային հեռուստառադիոընկերութեան խորհրդի նախագահ Ալեքսան Յարութիւնեանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, ողջ աշխարհում ընդունւած է, որ հեռուստատեսութիւններն ու ռադիոներն իրենց նոր եթերաշրջանը սկսեն սեպտեմբերից:

Ըստ նրա, նորութիւններ շատ են լինելու և յատկապէս ֆիլմերի ոլորտում: Լինելու են ոչ թէ անվերջ հեռուստասերիլաներ` 100-200-300 սերիա, այլ հեռուստատեսային գեղարւեստական բազմասերիանոց ֆիլմեր` 5-ից մինչև 20 սերիա,- ասաց նա ու թւարկեց այն ֆիլմերը, որոնք ցուցադրւելու են կամ սկսել են նկարահանման աշխատանքները:
Եւ այսպէս, սեպտեմբերից ցուցադրւելու է Նար-Դոսի Սպանւած աղաւնու է ցուցադրումը, որի աշխատանքներն արդէն աւարտւել են: Շուտով սկսւելու է Ռեմարկի Երեք ընկեր վէպի հիման վրայ ֆիլմի նկարահանումները, օգոստոսին սկսւելու է Րաֆֆու Խաչագողի յիշատարականի ցուցադրման աշխատանքները, ինչպէս նաև ձմռանը սկսւելու են 1935 թւականին Բոստոնում Հայաստանի Առաջին Հանրապետութեան յայտնի դէմքերից մէկի հեղինակած Զարթօնք հինգհատորանի վէպի էկրանավորման աշխատանքները:
Այն պատմելու է 1903 թւականից մինչև 1918 թւականը` Սարդարապատի ճակատամարտը, Արևելեան և Արևմտեան Հայաստաններում տեղի ունեցած կարևորագույն դէպքերի, ֆիդայական շարժման մասին: Շարմ ընկերութեան հետ Հանրային հեռուստաընկերութիւնը համատեղ ութմասանի ֆիլմ է նկարահանելու` Եղիշէ Չարենց:
Ինչպէս ասաց Ա. Յարութիւնեանը, լինելու են քաղաքական նոր հաղորդումներ` գրթէ ամէն օր, ճանաչողական բնոյթի հաղորդումներ: Օրինակ սեպտեմբերից ցուցադրւելու է վաւերագրական ֆիլմեր նկարահանող Ազդ փրոդաքշն ընկերութեան Կիլիկիա հինգմասանի ֆիլմը, որտեղ ներկայացւած է Կիլիկիայի պատմութիւնը, այսօրւա վիճակը: Ցուցադրւելու է նաև կրկին Ազդ փրոդաքշն ընկերութեան Հայ էքսթրիմ անւամբ նոր հեռուստանախագիծը:
Ըստ խորհրդի նախագահի, միջազգային մի շարք ընկերութիւնների հետ բանակցութիւններ են ընթանում համաշխարհային խոշորագոյն ժամանցային նախագծերի վերբերեալ:
Հանրային հեռուստաընկերութիւնը լի է լինելու նաև սպորտային հաղորդումներով` ձմեռային օլիմպիադա, չեմպիոնների լիգայի ֆուտբոլային խաղեր, ամռանը ցուցադրւելու է ֆուտբոլի աշխարհի առաջնութիւնը, Հայաստանի ֆուտբոլային հաւաքականի բոլոր խաղերը, ըմբշամարտի, ծանրամարտի և միջազգային այլ խաղեր, որտեղ Հայաստանն ունենալու է իր ներկայացուցիչը:
Հայլուր լրատւականը, ըստ նրա, իր թղթակցային կէտերն է ունենալու նաև աշխարհի այլ երկրներում (այժմ ունի Մոսկւա, Փարիզ, Վաշինգտոն, Լոս Անջելես): Ա. Յարութիւնեանն ասաց, որ փոփոխութիւններ են լինելու նաև Հանրային ռադիոյի հաղորդումներում, չնայած այն պահպանելու է իր դասական ուղղւածութիւնը, ինչպէս նաև Արարատ մշակութային ալիքում և Հ–1-ի արբանեակային հեռուստահաղորդումներում:
Հանրային հեռուստաընկերութիւնն աւարտում է տեխնիկական վերազինումը, որն ամբողջութեամբ նոր է ու թւայանացւած (digital): Նման տեխնիկայ ամբողջ Հարաւային Կովկասում ունի միայն Հայաստանի Հանրային հեռուստաընկերութիւնը և ադրբեջանական մի մասնաւոր հեռուստաընկերութիւն,- ասաց Ա. Յարութիւնեանը:

«ՊԱՆՈՐԱՄԱ»

0 Պատգամ: