ՍՏԱՑՒԱԾ ԳՐՈՒԹԻՒՆ
ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԽԵՂԱԹԻՒՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
...Ես՝ վերջերս այցելում եմ ինտերնետում տեղադրւած Ձեր կայքէջը, որտեղ հանդիպեցի հայոց պատմութեան դասաւանդման մասին Ձեր յօդւածին նաեւ ակնարկը՝ Թամոսնին, որի աւերիչ գործունէութեան հետ շատ քիչ ծանօթութիւն ունեն մեր համայնքը։
Կայ ցաւալի մի իրականութիւն, որ ԱՄՆ– ում հայկական ամբիոնների մի մասը հակահայկական քարոզչութիւն են տանում, որին մի քանի տարի առաջ, մի յօդւածով՝ մանրամասն անդրադարձել է դոկտ.Արմէն Այւազեանը։
Կարելի է անհաւատալի թւայ, բայց նրանց քարոզչութիւնը արդէն իսկ թողել է իր ազդեցութիւնը ԱՄՆում Իրանի պատմութիւնով հետաքրքրւող եւ սոյն ասպարէզում աշխատող անձաց վրայ եւ ամենից վատը՝ դրա անդրադարձը երկրում աշխատող պատմաբանների վրայ։
Մի օրինակ կը բերեմ Ձեզ։
Երկու տարի առաջ Ղեղնուս հրատարակչական ընկերութիւնը հրատարակել է մի գիրք Սասանեան թագաւորութեան պատմութեան մասին, որի հեղինակն է ԱՄՆ–ում Ֆլորթոն համալսարանի Իրանի պատմութեան ամբոնի վարիչ դոկտ Թուրաջ Դարիային, որտեղ լայն անդրադարձ կայ հայ-պարսկական յարաբերութիւնների մասին։
Քննելով գիրքը՝ գտել եմ բազմաթիւ սխալ մեկնաբանութիւններ հայոց պատմութեան մասին, եւ երբ գրաւոր բողոք եմ ներկայացրել իրեն, ցանկագրելով հակասական տեղեկութիւնների մի մասը, նա պաշտպանելով գիրլքը ինձ տեղեկացրել է, որ նա Հայոց պատմութեան բաժնի համար օգտւել է ԱՄՆ–ում հայկական ամբոնների հրատարակչութիւններից ի մասնաւորի Թամսոնի գրքերից։
Իսկ աւելի մեծ մտահոգութիւնը նրանում է, որ սոյն գիրքը դարձել է ընդունունւած մի աղբիւր՝ Իրանի համալսարանների պատմութիւնով զբաղւող դասախօսների եւ ուսանողների համար։
Յարգանօք`
Շահէն Յովսէփեան
0 Պատգամ:
Post a Comment