«Ամէն ինչ այնքան էլ լաւ չի, շԷֆ ջան»

16:41 Հոկտեմբեր 05, 2009
Այսօր 109 պատգամաւորի մասնակցութեան խորհրդարանը սկսեց քառօրեայ նիստերի աշխատանքը:
Օրակարգը հաստատւեց 100 կողմ, 6 դէմ, 2 ձեռնպահ ձայների յարաբերակցութեամբ: Իսկ ՀՅԴ-ի առաջարկած օրէնքի նախագիծը' մարտի 1-ի խորհրդարանական յանձնաժողովի եզրակացութեան կատարման վերաբերեալ մոնիտորինգի խումբ ստեղծելու մասին, հետաձգւեց մինչեւ միւս քառօրեայ:
«ԱԺ-ի կողմից ստեղծւելիք մոնիտորինգային խումբը, ըստ առաջարկւող օրինագծի, պէտք է վերահսկի մարտի 1-ի յանձնաժողովի եզրակացութեան մէջ պարունակւող բոլոր առաջարկութիւնների եւ պահանջների կատարումը: Մեր մոնիտորինգային խումբը պէտք է հետամուտ լինի մարտի 1-ի յանձնաժողովի եզրակացութիւնների կատարմանը»,-«Ա1+»-ին ասաց ՀՅԴ խմբակցութեան ղեկավար Վահան Յովհաննիսեանը:
Մոնիտորինգային խումբը կունենայ հաւանաբար ժամանակաւոր կարգավիճակ. «Դրա մասին նախագծում նշւած չէ, որովհետեւ ԱԺ-ի որոշման խնդիր է' քննարկումների արդիւնքում կորոշւի, թէ մոնիտորինգային խումբը ինչ կազմ կունենայ, ինչ լիազօրութիւններ կունենայ, որքան ժամանակով կաշխատի»:
«Ա1+»-ը Վահան Յովհաննիսեանից հարցրեց, թէ արդեօ՞ք Սփիւռքում Սերժ Սարգսեանի հանդիպումները եւ յատկապէս բողոքի ակցիաները, կազդեն արձանագրութիւնները ստորագրելու որոշման վրայ:
«Ես չեմ կարող ասել, կազդեն, թէ ոչ, բայց ինձ համար մի բան նկատելի է, նրանք, ովքեր խորհուրդներ են տալիս ՀՀ նախագահին, խորագոյն սխալմունքի մէջ են. դեսպանները ճիշտ չեն ներկայացրել սփիւռքի իրական տրամադրութիւնները ԱԳՆ-ի միջոցով, բացարձակապէս չի աշխատում հաւանաբար հետախուզութիւնը, եթէ դեսպանները ճիշտ են ներկայացրել, իսկ արտգործնախարարը' սխալ, սա էլ չենք կարող բացառում, նրա խորհրդականները սխալ են աշխատում,-ասաց նա,-Սփիւռքի նախարարութիւնը, որ ստեղծւել էր, որպէսզի կարողանար նախ շօշափել այդ տրամադրութիւնները, ուրեմն նրանց զեկոյցները անհիմն, սխալ են եղել, «ամէն ինչ լավ ա, շեֆ ջան» որակով են ներկայացվել, եթէ նախագահը հանդիպել է իր համար անսպասելի կամ անցանկալի միջադէպերի

0 Պատգամ: