Հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրման օրը Հայաստանը չի հաստատում
13:35 / 05.10.2009
Ի հեճուկս օտարերկրեայ ԶԼՄ-ների պնդումների, այսօր՝ հոկտեմբերի 5-ին նախատեսւած չէ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ աւելի վաղ նախաստորագրւած արձանագրութիւնների ստորագրում: Այդ մասին NEWS.am-ի թղթակցին յայտնեց Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար Տիգրան Բալաեանը:
Նշենք, որ ադրբեջանական լրատւամիջոցներն այսօր տեղեկութիւններ էին տարածել, թէ արձանագրութիւնների ստորագրման ժամկէտն արդէն հաստատւած է, եւ այն կը կայանայ այսօր Շւէյցարիայի մայրաքաղաք Բեռնում:
Յիշեցնենք, որ աւելի վաղ թուրքական ԶԼՄ-ները յայտնել էին, թէ ստորագրումը կը կայանայ հոկտեմբերի 10-11-ին՝ Ցիւրիխում: Հայկական կողմը դեռ չի յայտնել ստորագրման արարողութեան ժամկէտի մասին:

0 Պատգամ: