ՀՀ նախագահը տեղեկացրել է Մեդվեդեւին «հայ-թուրքական յարաբերութիւների կարգաւորման ցանկալի գործընթացի մասին»
12.10.2009
«Փաստը, որ Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահները մասնաւոր հանդիպում ունեցան, դրական է։

Նրանք կը հանդիպէին նաեւ առանց հայ-թուրքական արձանագրութիւների ստորագրման, քանի որ քննարկման համար շատ այլ հարցեր կան»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրոյցում ասաց Պետդումայի միջազգային հարցերի կոմիտէի անդամ, ԱՊՀ երկրների ինստիտուտի տնօրէն Կոնստանտին Զատուլինը՝ մեկնաբանելով հոկտեմբերի 12-ին Մոսկւայում կայացած Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների հանդիպումը։
Պետդումայի պատգամաւորը միեւնոյն ժամանակ նշեց, որ Հայաստանի նախագահը Սերժ Սարգսեանը իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է հայ-թուքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացին, որը շատերին ստիպեց յուզւել եւ այդ վիճակում կը պահի բաւականին երկար ժամանակ։

«Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը ցանկալի եւ կարեւոր գործընթաց է, իսկ քննարկումները ցոյց են տալիս, որ բոլորը ճիշտ են հասկանում կատարւելիքը։ Մի բան է յարաբերութիւնների կարգաւորումը փոխըմբռման հիմքի վրայ, մէկ այլ բան՝ հարց ճանաչումը եւ զղջումը, եւ բոլորովին այլ, երբ տւեալ թեման չի քննարկւում, ինչը տարասացութեան տեղիք է տալիս»,-ընդգծեց Զատուլինը։
Պատասխանելով հայ-թուրքական յարաբերութիւնների, ԼՂ-ի հակամարտութեան կարգաւորման բանակցային գործընթացի ակտիւացման եւ հոկտեմբերի 12-ին Սերժ Սարգսեանի մոսկուեան այցի ժամանակագրական կապի վերաբերեալ հարցին, պատգամաւորը նշել է, որ Ռուսաստանը անկեղծօրէն հետաքրքրւած է Հայաստանի ու Ադրբեջանի հաշտութեամբ, սակայն նա հակամարտութեան կողմերին լուծման ձեւեր չի թելադրում։
Յայտնելով իր տեսակէտը՝ նա կասկածանքով է նայում այն հանգամանքին, որ ԼՂ-ի հայերին կարելի է համոզել հրաժարւել իրենց անկախութիւնից եւ ինքնիշխանութեան իրաւունքի ձեռքբերումից։
«Ղարաբաղեան հակամարտութեան գործընթացին պէտք է մօտենալ իրատեսական դիրքերից։ ԼՂ-ի գոյութիւնը հերքել անկարելի է։ Մնացած զիջումները կարելի է քննարկել։ Իսկ Ադրբեջանը ներկայ պահին պատրաստ չէ ԼՂ-ի ժողովրդին տալ ինքնորոշման իրաւունք։ Նշւած պայմաններում մնում է կենտրոնանալ կրակի դադարեցման ռեժիմի վրայ եւ բացառել ռազմական ուղիով հակամարտութեան լուծումը։ Ցանկացած նման փորձը բոլոր կողմերին էլ լրջօրէն կը վնասի»,-ընդգծել է Կոնստանտին Զատուլինը։

0 Պատգամ:
Post a Comment