«ՄԵՐ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՊԷՏՔ Է
ՄԻՇՏ
ՊԱՀԱՆՋԱՏԷՐ ԼԻՆԻ»
Երեւան (Երկիր) - Հոկտեմբերի 10-ին, երբ Շվեյցարիայի Ցիւրիխ քաղաքում ստորագրւում էր հայ-թուրքական արձանագրութիւնները, Անթիլիասի Մայրավանքում՝ ապրիլեան նահատակների աճիւններով սրբագործւած մատուռի դիմաց բազմահազարանոց ժողովուրդը մէկ անգամ եւս ուխտել է հաւատարիմ մնալ նահատակների սուրբ կտակին: Պահանջատիրութիւնը դրօշի վերածած մեր ժողովրդի զաւակները իրենց հաւաքական «ոչ»-ն են ասել:
Արամ Ա. կաթողիկոսն իր հայրապետական պատգամն է ուղղել՝ փաստելով հայ եկեղեցու եւ հայ ժողովրդի անքակտելի միասնականութեան իրողութիւնը:
Վեհափառ հայրապետը մեր ժողովրդի համար ճակատագրական այս պահը ազգային գիտակցութեան գերագոյն առիթ է համարել եւ կոչ արել հաւատարիմ մնալ մէկուկէս միլիոն նահատակների կտակին ու պահանջատէր մեր ազգային ոտնահարւած իրաւունքներին. «Այսօր մեր ժողովուրդը գտնւում է իր արդի պատմութեան վճռական հանգրւանում:

Հայ կեանքը փոթորկել է ամէն տեղ, հայ ժողովրդի բոլոր խաւերը մերժում են Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Շվեյցարիայում ստորագրւելիք համաձայնագրերը: Չնայած այս ուղղութեամբ տարւած լուսաբանումներին, մեր ժողովուրդը, փաստօրէն, չի համոզւել»:
Վեհափառ հայրապետը, նշելով հայ ժողովրդի արդար պոռթկումը, ասել է, որ Հայ եկեղեցու եւ հայ հայրենիքի հիմքը ժողովուրդն է՝ առանց ժողովրդի՝ նրանք կը կորցնեն իրենց իմաստն ու նպատակը:
«Այս պահին մեր ժողովուրդը դարձեալ իր «ոչ»-ն է ասում մեր մէկուկէս միլիոն նահատակների աճիւնների առաջ՝ վերանորոգ հաւատքով, ամուր վճռականութեամբ ու գիտակից յանձնառութեամբ:
Ո'Չ՝ այն բոլոր համաձայնագրերին, որոնք հարցականի տակ են դնում 1915 թւին Օսմանեան Թուրքիայի կողմից ծրագրւած ու հայ ժողովրդի դէմ գործադրւած՝ 20-րդ դարի առաջին ցեղասպանութիւնը:

Պատմութեան մէջ արձանագրւած սեւ էջ է Հայոց ցեղասպանութիւնը՝ ականատեսների վկայութիւններով ու փաստացի տւեալներով: Հետեւաբար, այն որեւէ մէկի կողմից, որեւէ պայմաններում քննարկման կամ սակարկութեան նիւթ չի կարող դառնալ:
Ո'Չ՝ այն բոլոր մօտեցումներին, որոնք փորձում են Հայ Դատը պարպել իր իրաւական ու քաղաքական պարունակութիւնից՝ այն վերածելով սոսկ մեր նահատակների հոգիների համար կատարւող մոմավառութեան:
Ո'Չ՝ այն բոլոր մտածելակերպերին, որոնք մի քանի ստորագրութեամբ փորձում են մեր ժողովրդի կեանքից առյաւէտ հանել մեր պապերի քրտինքով ու արիւնով, խունկով ու աղօթքով շաղախւած Կարսն ու Արդահանը, Անին ու Սիսը, մեր դարաւոր վանքերն ու եկեղեցիները, մեր յաւերժայաղթ Արարատը:
Ո'Չ՝ այն բոլոր գործելակերպերին, որոնք փորձում են ճեղքեր առաջացնել մեր գաղութներում՝ Սփիւռքը հեռացնելով Հայաստանից կամ Հայաստանը՝ Սփիւռքից, ինչպէս փորձում է ցեղասպան Թուրքիան՝ իր նախագահի ու վարչապետի միջոցով: Մեր ժողովրդի միասնականութիւնը, չնայած տեսակէտների տարբերութիւններին, իւրաքանչիւր հայի համար պէտք է դառնայ «Սրբութիւն Սրբոց»:

Տարբեր լինել` չի նշանակում միասնական չլինել. տարբեր լինել չի նշանակում մեր ազգի ու հայրենիքի գերագոյն շահերն ու սրբազան արժէքները վեր չդասել ամէն կարգի նկատառումներից ու ժամանակաւոր հաշիւներից»,- ասել է Արամ Ա-ն:
Վերջում Վեհափառ հայրապետը Մեծի Տանն Կիլիկիոյ կաթողիկոսութեան Սուրբ Աթոռի անունից կոչ է ուղղել մեր ժողովրդին՝ միասնաբար առաջ տանելու մեր արդար իրաւունքների ձեռքբերման պայքարը:

Անթիլիասի Մայրավանքում տեղի ունեցած ժողովրդական հաւաքը, ինչպէս նաեւ Լիբանանում այս առիթով տեղի ունեցած բոլոր հաւաքները կազմակերպել էին երեք կուսակցութիւնները՝ Հայ Յեղափոխական Դաշնակցութիւնը, Ռամկավար Ազատական կուսակցութիւնը եւ Սոցիալ-Դեմոկրատ Հնչակեան կուսակցութիւնը:
0 Պատգամ:
Post a Comment