Հայաստանի հաւաքականը պարտւեց
01:24 / 15.10.2009
Աւարտւեց Հայաստանի եւ Թուրքիայի հաւաքականների՝ 2010թ. աշխարհի առաջնութեան ընտրական փուլի շրջանակներում կայացած հանդիպումը:
Երկրորդ խաղակէսում, ինչպէս եւ սպասւում էր, դաշտում հաւասար խաղ էր ընթանում, կարելի է ասել, որ հայկական հաւաքականը տարածքային որոշակի առաւելութիւն ունէր:
Ինչը զարմանալի չէ, քանի որ թուրք ֆուտբոլիստները փոքրամասնութիւն էին կազմում: Մրցակցի դարպասը գրաւելու ռէալ հնարաւորութիւն ուներ Մարկոսը, սակայն մօտ տարածութիւնից նրա հարւածին դիմակայեց դարպասապահը: Երկար եւ հրաշալի հարւածով աչքի ընկաւ Կառլէն Մկրտչեանը, բայց գնդակն անցաւ դարպասաձողի վրայով:
Իհարկէ, պէտք է ընդունել, որ Թուրքիայի հաւաքականն այսօր մի գլուխ բարձր էր: Եւ Վարդան Մինասեանի սաների նկատմամբ տարած երկու յաղթանակն էլ օրինաչափ է: Այդուհանդերձ, չնայած ընտրական փուլը մեր հաւաքականն աւարտեց մինորային նոտայով, լաւատեսութեան հիմքեր կան:

Սրանք մեր երիտասարդ խաղացողներն են, բաւական հեռանկարային, եւ ճիշտ աշխատանքի դէպքում եւ մի շարք այլ պայմաններում կարելի է յուսալ, որ մեր փողոցում էլ մի գեղեցիկ օր տօն կը լինի:
0 Պատգամ:
Post a Comment