Հայերեն տեքստեր - ԱՌԱՆՑ ՍԽԱԼՆԵՐԻ: Նոր տարբերակ Armenian PowerSpell ծրագրի:


Armenian PowerSpell ծրագրի մշակող խումբը շարունակում է անակնկալներ մատուցել ծրագրի բաժանորդներին:
Արդէն իսկ, աւելի քան 350 կազմակերպութիւն (ներառեալ պետական և կրթական կազմակերպութիւններ, նախարարութիւններ և բանկեր) և աւելի քան 1000 բաժանորդ օգտագործում են ծրագրի նոր տարբերակը, որը հնարաւորութիւն է տալիս ստուգել ոչ միայն ուղղագրութիւնը, այլ նաև պարզագոյն քերականութիւնը, կետադրութիւնը, շարահիւսական սխալներ, բացառիկ դէպքերում իմաստային սխալներ և սխալ բառակազմութիւններ կամ նախադասութիւնների յաջորդելը:
Նոր օգտակար հնարաւորութիւն է` առաջարկել ոչ հայկական բառերի հայկական տարբերակները, օրինակ` կոմպիւտեր - համակարգիչ, ստրախովկա - ապահովագրութիւն:Նոր տարբերակը Armenian Power Spell 2009 Extended Edition 5.2 հասանելի է մեր կայքում`
www.powerspell.am:
Նոր տարբերակը տալիս է հնարաւորութիւններ, որոնք մինչ այսօր հասանելի չեն եղել հայկական ծրագրերում: Ծրագիրը պարունակում 570,000 բառ և բառատեսակ, հաշւարկում է հոլովները և կիրառման ձևերը, ապահովելով 97% լեզւական ծածկոյթ:Ծրագիրը ստուգում է `
• Ուղղագրութիւնը (պարզ և խիստ մեթոդներով)• Պարզագոյն քերականութիւնը և շարահիւսական սխալները• Պարզագոյն կետադրութիւնը• Որոշ դէպքերում` իմաստային սխալները• Բացառիկ դէպքերում` բարդ ընկալւող յաջորդականութիւնները կամ սխալ կազմւած նախադասութիւններ• Անունները• Յապաւումները• Ոչ հայկական բառերի կիրառումը, օրինակ` կոմպիւտեր-համակարգիչ
Ծրագիրը, նաև, պարունակում է 3 լրացուցիչ բառարան, որոնք թոյլ են տալիս մուտքագրել անուններ, յապաւումներ և նոր բառեր, թարմացումները կատարւում են պարբերաբար ավտոմատ կերպով:

0 Պատգամ: