Ադրբեջանի փոխարտգործնախարարը շշպռել է թուրքական դեսպանատան ներկայացուցչին


19:52 / 15.10.2009
Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը, հոկտեմբերի 15-ին արտգործ նախարարութիւն է հրաւիրել Բաքւում Թուրքիայի ժամանակաւոր ներկայացուցիչ Նիհատ Ջիվաներիին:
Ինչպէս յայտնում է Trend News-ը, հանդիպման շրջանակներում, Ազիմովը դիտողութիւն է արել թուրք պաշտօնեաին հոկտեմբերի 14-ին Հայաստանի եւ Թուրքիայի հաւաքականների միջեւ ընթացող մրցախաղի ժամանակ, ադրբեջանական պետական դրօշի նկատմամբ անյարգալից վերաբերմունքի համար։
Յիշեցնենք, որ երկու պետութիւնների հաւաքականների միջեւ մրցախաղի ժամանակ՝ Բուրսայում ֆուտբոլի խաղից մէկ օր առաջ ադրբեջանական դրօշները արգելւել էին։ Այնուամենայնիւ, թուրք երկրպագուներին յաջողւել էր դրօշները անցկացնել մարզադաշտ, որտեղ տեղի էր ունենում մրցախաղը, իսկ Հայաստանի նախագահի Բուրսա այցելութեան օրը եւս 15000 դրօշներ կախւած էին ամբողջ քաղաքով։

0 Պատգամ: