«Մօռնալը համազօր է դաւաճանութեան»
Ցոյցը Զսպելու Ոստիկանների Փորձը Հանդիպում է Բուռն
Ընդդիմութեան
Պրն. Սարգսեան, ո՞ր յանցանքի համար....???













ՓԱՐԻԶ.- Ֆրանսացի ոստիկանները երէկ բռնի միջոցնեի դիմեցին՝ հեռացնելու համար նախագահ Սարգսեանին իրենց խօսքը փոխանցելու համար Կոմիտասի արձանի մօտ հաւաքւած աւելի քան ութ հարիւր հայ ցուցարարներին:

Փարիզահայ լրագրող Ժան Էսքճեանը ցուցարարների թիւը գնահատել է հազարով:
Փարիզից լրագրող Թաթուլ Յակոբեանը յայտնել է, որ նախագահ Սարգսեանը կէսօրից յետոյ ժամը երեքին պիտի այցելէր Հայկական Ցեղասպանութեան յուշարձան հանդիսացող Կոմիտասի արձանը, ծաղկեպսակ զետեղելու համար նրա առջեւ:
Ոստիկանութիւնը փորձել է ամէն գնով հեռացնել ցուցարարներին այդ վայրից՝ նախքան նախագահի ժամանումը:
«Մօռնալը համազօր է դաւաճանութեան» պաստառ – խօսքը կրող քառալեզու պաստառներով եւ «Ոչ՛» վանկարկումներով իրենց կեցւածքը արտայայտող ցուցարարները վճռակամօրէն նստած էին արձանին չորս կողմը՝ փակելու համար նախագահի ճանապարհը:

Ոստիկանութիւնը չխորշեց կոշտ ու բիրտ միջոցներով ցուցարարներին հեռացնելու քայլեր առնելուց:
Ցուցարարների հեռացումից յետյ միայն նախագահը հասաւ յուշարձան ու զետեղեց իր ծաղկեպասկը:

0 Պատգամ: