Թուրքիայում անվտանգութեան արտակարգ միջոցառումներ՝ Հայաստանի ֆուտբոլի հաւաքականի ժամանման կապակցութեամբ



13:50 / 03.10.2009
Հայաստանի ֆուտբոլի հաւաքականը Բուրսա մտնելուն պէս կը լինի ամենախիստ անվտանգութեան ներքոյ, իսկ հաւաքականի գտնւելու վայրը եւ հիւրանոցը գաղտնի կը պահւեն։ Այս մասին տեղեկացնում է թուրքական Habernet կայքէջը։
Հայաստանի նախագահի Բուրսա ժամանելու հաւանականութիւնը հաշւի առնելով՝ Թուրքիայի նախագահականը, արտգործնախարարութիւնը, ներքին գործերի նախարարութիւնը եւ ֆուտբոլի ֆեդերացիան սկսել են համատեղ աշխատել։


Ներքին գործերի նախարարութիւնը միջոցներ է ձեռնարկում կանխարգելելու ֆանատների բողոքները հոկտեմբերի 14-ի Թուրքիա-Հայաստան խաղի ընթացքում։
Հայաստանի հաւաքականին բերող ինքնաթիռի ժամանելուց սկսած հայկական հաւաքականը կը լինի առաջին աստիճանի անվտանգութեան ներքոյ, իսկ հիւրանոցը եւ այն վայրերը, որտեղ կը լինեն հայ ֆուտբոլիստները, կպահւեն ծայրաստիճան գաղտնի։ Դեռեւս յայտնի չէ, թէ խաղից մէկ օր առաջ եկող հայ ֆուտբոլիստները կը ժամանեն Ստամբուլ, թէ միանգամից Բուրսա։
Թուրքիա-Հայաստան պատասխան խաղին ներկայ կը լինի Թուրքիայի վարչապետ Էրդողանը, Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հետ մէկտեղ կը լինեն մի շարք այլ պաշտօնեաներ, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները։ Խաղի ամենակարեւոր հիւրերից մէկը հնարաւոր է լինի ՈւԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին։
Յայտնի է դարձել, որ մարզադաշտ չի թոյլատրւի մտնել Հայաստանի դէմ ուղղւած պաստառներով։ Մարզադաշտի շրջակայքում եւ Բուրսա քաղաքի յայտնի վայրերում արգելւելու է բողոքի ակցաներ իրականացնելը։

0 Պատգամ: