ՀՅԴ–ի Հանրահաւաքը

Կը Լինի Նոյն Տեղում, Նոյն Ժամին

18:12 / 13.10.2009
Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կազմակերպած հանրահաւաքը կը լինի նոյն տեղում, նոյն ժամին։ Այս մասին NEWS.am-ի թղթակցին ասաց ՀՅԴ Գերագոյն մարմնի անդամ Թաթուլ Յարութիւնեանը։
Յիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանն արգելել է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան՝ հոկտեմբերի 16-ին «Մոսկւա» կինոթատրոնի մօտ կայանալիք հանրահաւաքը՝ պատճառաբանելով, որ նոյն օրը, նոյն ժամին այդ տարածքում անցկացւելու է մէկ այլ զանգւածային միջոցառում:
Թաթուլ Յարութիւնեանը, պատասխանելով NEWS.am-ի թղթակցի հարցին` արդեօք որեւէ ենթատեքստ չի տեսնում արգելքի մէջ, ասաց. «Միտում չենք փորձում տեսնել։ Մեր նպատակը հանրահաւաքն է եւ ոչ թէ քաղաքապետարանի հետ յարաբերութիւններ պարզելը»:
Թաթուլ Յարությունեանը նաեւ համոզւած է, որ հանրահաւաքի արգելքը պարզապէս քաղաքապետարանի որոշ բաժինների աշխատանքի թերացումն է։ Ըստ ԳՄ անդամի՝ ՀՅԴ-ն, չթոյլատրւած հանրահաւաք անցկացնելով, օրէնքի խախտում չի կատարի, քանի որ քաղաքապետարանն ինքն է արդէն խախտել օրէնքը։

0 Պատգամ: