Վահան Յովհաննիսեան.–
«Նախընտրեցին լռութիւնը, որովհետեւ վախենում են»
14.10.2009 17:59
Երեւան (Երկիր) - Եթէ թուրքերը Ցիւրիխում ասելու բան ունէին, պէտք է ասէին, եւ Հայաստանում էլ հասկանալի կլիներ, թէ Թուրքիան ինչպէս է պատկերացնում երկու երկրների միջեւ յարաբերութիւնների զարգացումը։ Իսկ նախընտրեցին լռութիւնը, որովհետեւ վախենում էին, որովհետեւ եթէ դրանից յետոյ ամբողջ գործընթացը փակուղի մտնէր` կնշանակեր, որ Թուրքիան նենգ նպատակներ է ունեցել։ Այսօր «Հայելի» ակումբում ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամ Վահան Յովհաննիսեանը։
«Նոյնը վերաբերում է նաեւ մեր խորհրդարանին։ Եթէ մենք ինքնուրոյն ասելիք ունենք, մեզ համար այդքան էլ էական չէ` Թուրքիան ինչպէս կը վարւի խորհրդարանում։ Բայց, որպէս տակտիկական մտադրութիւն, ես սա հասկանում եմ, եւ այս ձեւով մեր հանրապետական կոլեգաները հաւանաբար փորձում են լրացնել այն բացը, որը եղաւ Ցիւրիխում։ Մեր կոլեգաներն ուզում են, որ դա արդէն խորհրդարանում հնչի, եւ նոր կողմնորոշւեն։ Իսկ մենք մէկ ամսից աւելի ասում էինք, թէ ինչ է լինելու։ Եւ ինչ ասում էինք, այն էլ եղաւ։ Կարծում եմ` արդէն ժամանակն է լսել նաեւ մեր խորհուրդները»,- ասաց ՀՅԴ Բիւրոյի անդամը։
Ինչ վերաբերում է քաղաքապետարանի կողմից հոկտեմբերի 16-ին ՀՅԴ հանրահաւաքը մերժելու որոշմանը, Վ. Յովհաննիսեանը նշեց, որ քաղաքապետարանի մեկնաբանութիւններն անհիմն են, որովհետեւ եթէ մերժել են այդ վայրում մէկ այլ միջոցառում լինելու պատճառով, ուրեմն պէտք է այլընտրանք առաջարկէին։ Բանաւոր կերպով էլ ասել են, որ երկրորդ վայրում նոյնպէս ինչ-որ միջոցառում կայ։ «Նման միջոցառումների մասին քաղաքապետարանի կայքէջում ոչ մի տեղեկութիւն չկայ, հետեւապէս պարզ է, որ մերժման պատճառը ոչ թէ ինչ-որ միջոցառում է, այլ այն, որ ցանկանում են արգելել հանրահաւաքը, իսկ նման ցանկութեան հետ մենք հաշւի չենք նստի»,- ասաց Վ. Յովհաննիսեանը։
«Ժառանգութիւնը» հանդէս է եկել ՀՀ նախագահի հրաժարականի պահանջով։ Վ. Յովհաննիսեանի կարծիքով` իւրաքանչիւր կուսակցութիւն ունի իր օրակարգը եւ իր նպատակները։ «Մենք միաւորւել ենք մէկ կոնկրէտ օրակարգով՝ հայ-թուրքական արձանագրութիւնները վնասակար են, եւ դրանք չպէտք է վաւերացւեն։ Հիմա երբ արդէն ստորագրւել են, առնւազն վաւերացման փուլում պէտք է տապալւեն։ Սա է մեզ ընդհանրացնող օրակարգը, իսկ սրանից դուրս տարբեր քաղաքական ուժեր կարող են ունենալ իրենց նպատակները։ Եւ մենք յայտարարել ենք, որ դրան ծառայեցնելու ենք բոլոր միջոցները, եւ եթէ միջոցներից վերջինը լինի իշխանափոխութիւն, մենք կանգ չենք կանգնի այդ միջոցի առաջ»,- ասաց Վ. Յովհաննիսեանը։
Նրա կարծիքով` նախագահը մեկնեց Բուրսա` զուտ քաղաքավարութիւնից ելնելով, քանի որ նախագահի կողմից մատնանշւած նախադրեալները` թէ ինքը կը մեկնի Թուրքիա, եթէ ճանապարհները բաց լինեն, կամ գտնւենք դրա նախաշէմին, չկան։

0 Պատգամ:
Post a Comment