ԷԴՒԱՐԴ ՆԱԼԲԱՆԴԵԱՆ.–


«Հայաստան-Թուրքիա խաղն աւելին է, քան պարզապէս մարզական հանդիպում»


02:56 / 15.10.2009
Հայաստանի եւ Թուրքիայի հաւաքականների ֆուտբոլային հանդիպումն աւելին էր, քան սովորական մարզական միջոցառում:
Այն դարձաւ հնչեղ իրադարձութիւն, որ սկիզբ դրեց հայ-թուրքական յարաբերութիւնների «կարգաւորման» գործընթացին:
Այդ մասին, ինչպէս յայտնում է NEWS.am-ի թղթակիցը Բուրսայից, յայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդ
եանը՝ հոկտեմբերի 14-ին Բուրսա քաղաքում երկու երկրների հաւաքականների հանդիպումից յետոյ:
Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչոթեան ղեկավարի խօսքերով, հէնց այդ կապակցութեամբ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլը հարցադրում կատարեց՝ հնարաւոր կլինէր արդեօ՞ք առաջընթացն այդ գործընթացում, եթէ անցած տարի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանն իրենց չհրավիրէր Երեւան:
Հայաստանի նախարարը նշել է, որ այսօրւայ հանդիպումը հրաշալի առիթ դարձաւ երկու երկրների նախագահների համար՝ քննարկելու անցած ուղին եւ հոկտեմբերի 10-ին Ցիւրիխում հայ-թուրքական արձանագրութիւնների ստորագրումին հետեւելիք քայլերը:
«Քայլեր, որ միտւած են կեանքի կոչելու ձեռք բերւած պայմանաւորվածութիւնները»,- յաւելել է Նալբանդեանը: «Դա թոյլ կտայ բացել դուռը, որ տեւական ժամանակ բաժանում էր մեր ժողովուրդներին, հիմքեր դնել երկու երկրների զարգացման համար»:.
Յարկ է նշել, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հրաժարւել է մեկնաբանութիւններից, թէեւ սկզբնապէս յայտարարւել էր նրա ելոյթի մասին:

0 Պատգամ: