Շարունակում ենք «Ո՛Չ» ասել հայ-թուրքական արձանագրութիւններին

12.10.2009 12:43
Երեւան (Երկիր) - Հոկտեմբերի 11-ի երեկոյեան ՀՅԴ Երիտասարդական եւ «Նիկոլ Աղբալեան» ուսանողական միութեան շուրջ 100 երիտասարդ, սեւ դրօշներ եւ «Ոչ մի զիջում թուրքերին» կարգախօսով պաստառը բռնած, սեւ երիզներ թեւերին կապած, լուռ անցան երեւանեան փողոցներով:
Սկսելով երթը ՀՅԴ Հայաստանի Գերագոյն Մարմնի շէնքից` երկու մասի բաժանւած խմբերը անցան Աբովեան, Թումանեան, Սայեաթ-Նովա, Վարդանանց, Խանջեան, Նալբանդեան, Մաշտոցի եւ այլ փողոցներով ու կրկին վերադարձան երթի սկզբնակէտ:
Ինչպէս նշեց ցուցարարներից մէկը, իրենք շարունակում են «ոչ» ասել արձանագրութիւններին` յուսալով, որ Հայաստանի Ազգային ժողովը չի վաւերացնի այդ փաստաթղթերը:
Տեղեկացնենք, որ երթը լուսաբանել են նաեւ թուրքական ATV հեռուստաընկերութեան` Երեւանում գտնւող լրագրողները:

0 Պատգամ:
Post a Comment