Սերժ Սարգսեանը՝ Միշտ Անհամոզիչ

ՎԱՉԷ ԲՐՈՒՏԵԱՆ
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը Չորեքշաբթի, Սեպտեմբեր 30ին Հանրային խորհրդի առջեւ իր ելոյթի ընթացքին մէկ անգամ եւս ապացուցեց, թէ իր վարչակազմի փաստարկները ինչքան տկար, անտրամաբանական եւ վնասակար են Հայաստանի ու հայութեան համար:
Արդարեւ Հայկական Ցեղասպանութեան եւ «պատմական հարթութեան» առնչւող երկկողմանի խառն յանձնախմբի մասին մի հարցումի պատասխանելով «հաւաստիացրել» է, թէ թուրքեր հետ յարաբերութիւններ հաստատելը բնաւ չի նշանակում Ցեղասպանութիւնը կասկածի տակ առնել, առաւել եւս՝ մօռնալ:
Իր բառերով. «Որեւէ նորմալ մարդ չի կարող Ցեղասպանութիւնը մօռանալ եւ չեն կարող լինել պատճառներ, որոնք կը ստիպեն այդ քայլերի գնալ»: Այստեղ, բանալի բառը «մօռնալ»ն է: Բայը նշանակում է այլեւս չյիշել, մօռացութեան տալ, յիշողութիւնից սրբել-մաքրել, ճիշտ համակարգչի մէջ գտնւող մի թղթապանակ կամ նիւթ ջնջելու նման՝ երբ delete կոճակն ենք սեղմում:
Հայաստանի նախագահը «միամիտ» մի ճարպիկութիւն է կատարում այստեղ: Ինքը լաւ գիտէ, թէ հարցը Ցեղասպանութեան հարցը մօռնալու-չմօռնալի մէջ չի կայանում: Ո՞վ է Հայկական Ցեղասպանութիւնը ջնջելու կամ յիշողութիւնից սրբելու ակնարկութիւն կատարել, որ Սերժ Սարգսեանը փութում է ասելու իր լսարանին, թէ մեղա՜յ քեզ Տէր, «նորմալ» մարդը կարո՞ղ մօռանալ նման բան:
Մօռնալով թերեւս Պարոյր Սեւակից մէջբերել «Աշխարհում ով մօռանայ, ջուխտ աչքով թող կուրանայ» տողը եւս: Նա փորձում է «կուրծք ցցել» Ցեղասպանութեան մօռացման անգոյ ջատագովների դէմ՝ մի քիչ շատ աժան-կարապետ մի ոճով: Աժան-կարապետ, որովհետեւ անգոյ մի բանի դէմ յոխորտանքը ուրիշ ձեւով կարելի չէ որակել:
Սակայն կայ աւելի ծանրը. հակատրամաբանութեան գլուխ-գործոցը: Նոյն հանդիպումի եւ շարունակելով նոյն թեման, նա, արձագանգելով այն հարցադրումին, թէ պատմաբանների ենթայանձնախմբի ստեղծումը կարող է Ցեղասպանութիւնը կասկածի տակ առնել, ասում է. «Երբ ասում են, որ թուրքերն անպայման յանձնաժողովի կամ ենթայանձնաժողովի առաջին նիստին բերելու են Ցեղասպանութեան հարցն են դնելու՝ այսինքն դա ի՞նչ է նշանակում՝ ինչի՞ այդ յանձնաժողովը ղեկավարւում է թուրքերի՞ կողմից. այդ յանձնաժողովը պարիտետայի (հաւասարաչափ. Վ.Բ.) սկզբունքով ստեղծւած յանձնաժողով է, որտեղ մի խումբը կարող է իրենն ասել, միւսն՝ իրենը»:
Այսինքն, աւելի պարզ հայերէնով, չկարծէք թէ հայ պատմաբանները պիտի կլլեն Հալաջօղլուի ասածները. Հայկ Դեմոյեանն էլ (օրինակի համար), չգիտեմ այսինչ ակադեմիկոսն էլ այնտեղ պիտի լինեն եւ Հալաջօղլուին բերանի չափը պիտի տան, այնպէս որ հանգիստ ոտքերտ դրէք պաղ ջուրի մէջ, «արխային կացէք», մի մտահոգւէք ժողովուրդ:
Հարցում.- Պարոն նախագահ, թուրքերի ուզածն էլ ճիշտ այս չէ՞, այսինքն վէճի նիւթ դարձնել մի բան, որ անվիճելի է, հաստատւած է տասնեակներով ցեղասպանագէտների կողմից եւ ճանաչւած է շուրջ քսան երկրների կողմից: Ինչպէ՞ս կարելի է վէճի նիւթ դարձնել զանգւածային ջարդի ու բռնի տեղահանութեան միջոցով ամբողջ Արեւմտահայաստանի կազմակերպւած դատարկումը իր բնիկներից՝ հայ ժողովրդից ու այդ ոճիրի իբրեւ հետեւանք՝ խլել նոյն այդ ժողովրդի հողերը, ինչքերն ու ստացւածքները եւ քանդել նրա մշակութային հարստութիւնները:
Հայաստանի նախագահը ակամայ ընդունում է ճշմարտացիութիւնը այն փաստարկումի, թէ պատմաբանների յանձնախումբ ստեղծելու թրքական ճիգերը ուրիշ բան չեն, եթէ ոչ Հայկական Ցեղասպանութեան իրողութիւնը վէճի նիւթ դարձնել եւ հետեւաբար նաեւ՝ այն կասկածի տակ առնել:
Քիչ կը մնայ, որ իր ելոյթի մէջ այդ վէճի հաւանական սենարիոներն էլ թւէ: Հիմա, որ Սերժ Սարգսեանի այս տողերը թարգմանաբար դրւած են Էրտողանի եւ Դաւուտօղլուի սեղաններին՝ նրանց գոհունակ ժպիտների տակ, անցնենք մի այլ նիւթի՝ նոյն ելոյթից:
Վազգէն Մանուկեանը նախագահից հարցրել է, թէ արձանագրութիւնների մէջ նախապայմաններ կա՞ն: Նախագահը պատասխանել է. «Հրապարակւած փաստաթղթերում որտե՞ղ էք տեսել նախապայմաններ: Եթէ այդպէս լինէր, փաստաթղթում գրւած կը լինէր, որ նախապայմաններով են այդ փաստաթուղթը ստորագրում: Այո, փաստաթղթերում տեղ են գտել նաեւ որոշակի դրոյթներ, որոնք կոմպրոմիսի (փոխադարձ զիջումի. Վ.Բ.) արդիւնք են», եւայլն:
Նախապայմանների հարցին անդրադարձել էր Կանադայի մէջ ՀՀ նախկին դեսպան Արա Պապեանը, քանի օր առաջ, տալով «Ամերիկայի մայրաքաղա՞ք, թէ Ուաշինկթըն Տի.Սի.» ասելաձեւերի օրինակը: Այնպէս որ, ասւելիքը ասւած է Պապեանի կողմից՝ շատ յստակ կերպով եւ այստեղ աւելացնելիք չունենք:
Բայց քանի որ խօսքը նախապայմանների մասին է, բացենք այս էջը եւս: Թուրքիան ոգի ի բռին աշխատում է աշխարհին ցոյց տալու, թէ ինքը ոչ մէկ խնդիր չունի իր հարեւանների հետ, մաքուր, անմեղ մի երկիր է: Ոչ միայն այդ, այլեւ ինքը միջնորդութիւններ է կատարում իր այն հարեւանների միջեւ, որոնք իրար հետ խնդիրներ-վէճեր ունեն:
Օրինակ, Դաւուտօղլուն մի օր Թեհրան է, միւս օրը՝ Բաղդադ, տարակարծութիւնները մեղմացնելու-լուծելու ճիգով: Յաջորդ օրը Դամասկոս է, Իսրայէլի հետ կնճիռի խնդրով: Ուրիշ օր , Դաւոսի մէջ եւ ապա ՄԱԿի բեմից Էրդողանը Ղազայի հարցով կոկորդիլոսի արցունքնլեր է թափում: Հապա՞ եթէ միջազգային թատերաբեմի վրայ մէկը քարտէզի վրայ Հայաստանը ցոյց տալով հարցնում է Անկարայի իշխանաւորներին, թէ «այս ի՞նչ է, նախ Երեւանի հետ ձեր դարաւոր հարցը լուծեցէք», Անկարան ի՞նչ պիտի պատասխանի:
Ուրեմն, մտածեցին թուրք դիւանագէտները, հիմա է ժամանակը Սերժ Սարգսեանի ուղարկած ֆութբոլի ձրի տոմսը առնելու եւ Երեւան գնալու: Հայկական դիւանագիտութիւնը ոչ իսկ մէկ վարկեան չանդրադարձաւ, թէ իր դիմաց է գտնւում թրքական դիւանագիտութեան Աքիլլեսի կրունկը՝ իր ամբողջ մերկութեամբ.- Դիւանագիտական կապե՞ր եւ բնականոն յարաբերութիւնե՞ր կուզէք, հրամմեցէք: Բայց գիտէ՞ք, ամէն բան իր գինը ունի:
Ա՛յս էր, որ պիտի ասւէր Անկարայի (եւ չսւեց): Այստեղ էր, որ հայկական դիւանագիտութիւնը պիտի դնէր ի՛ր նախապայմանը (եւ չդրեց): Այսինքն. «Եթէ ճանաչէք Հայկական Ցեղասպանութիւնը, կարող էք հաստատել դիւանագիտական յարաբերութիւններ. իսկ յարաբերութիւնների հետագայ բնականոնացումը կախում ունի, թէ ինչպէս կը վերաբերւէք հատուցումի խնդրին»:
Եւ այստեղ էր, որ Հայաստանի թշնամի երկիր Թուրքիայի արտաքին քաղաքականութեան հիմքերը փուլ պիտի գային:
Եթէ Հայաստանի նախագահն ու իր արտաքին գործոց նախարարը չեն ըմբռնել այս հարցերը, կը նշանակէ, թէ սխալ գրասենեակի մէջ են պաշտօնավարում երկուսն էլ։
«ՍՊԱՐԷԶ»
8 Պատգամ:
վերջ տւեք շանտաժին, պրն. Վարդան, վերջ տուր շանտաժին:
yes chgidem es anhajogh vartan d. oorish anelik chooni, yerp ek aveli real achkerov nayeloo kaghakagan hartserin. yete zer nmanneri kaghakagan aysbes gochvats martgants nbadage hayastane shrjapagootyan madneln e de hametsek, yeghbayr hayastane kheghdvoom e yev bidi shncheloo arit oonena, i harge chem gartsoom yergri nakhagahn el oozoom e megdegh yergire vajarel.
gidek inchoo ek ver ver trnoom? vorovhedev sahmane batsvelov mer dashnagsagan shinararnere gortsneloo en irents hsga shoogan.
amot e, mi kich jisht verlootsek.
i harge gidem ays badgame chek hrabarageloo, inchbes vor chek hrabarage miyoos badgamnere, da el zer mdatselagerbits e galis, vore oozoom ek diragan dartsnel hayastanoom.
Սիրելիներ, դուք երկուստ էք սխալւում։ Այն ինչ այս կայքէջում գրւած է Հայ –Թրքական յարաբերութիւնների մասին, ողջ հայութեան իսկական ու անսակարկելի տեսակէտն է, եթէ կարելի է դուք մեկնաբանէք դրա ստորագրման դրական կողմերը։(Դեռ չեմ ասում դաւադրութիւնների մասին)։ Իհարկէ պայմանով, որ չկրկնէք Սերժի անհեթեթութիւնները։
Հաստատելով Յարգելի Ահարոնեանի տեսակէտը, իսկականից հարց եմ տալիս, բացի Սերժի եւ իր իշխանութեան ապարատից, դուք արդեօք որեւէ մէկից կամ տեղից դրական վերլուծութիւն լսել կամ կարդացել էք այս խայտառակ ու պարտադրւած «համաձայնագրեր»ի մասին։ Նոյնիսկ թուրքերն են ծաղրում մեր իշխանութեան յիմարութիւնները...
Ինչ ենք տեստում... Ահարոնեան, սա ողջ հայութեան տեսակէտը չի կան ուրիշ մարդիկ որ այլ կարծիք ունեն, նրանք էլ են հայ, ինչու պիտի գնալ դեպի ծայրահեղութիւն:
Yes chahsgaca te inchoomn en meghadroom baron Vartanin. mite deghadrvac loore gam hodvace chi grvel baron Vache Broodiani mijocov? Yete skhalvoom ek loosabanek.
Սիրելի ...որ չես ուզում քեզ ներկայացնել, բոլոր այն ինչ որ գրւում են այստեղ առնւել են Սփիւռքի եւ Հայաստանեան մամուլից, ու առաւելաբար Հայաստանեան մամուլից։ Ուրեմն եթէ խնդիրներ ունես կամ կապւիր նոյն թերթերի հետ, եւ կամ էլ քո հաւատարմութիւնը ապացուցելու համար կարող ես համագործակցութեան ձեռք մեկնել Թուրքիայի կամ Ադրբէջանի անվտանգութեան ոստիկանութեան ու նման ծառայութիւնների հետ։...գուցէ եւ ՀՀ արտգործնախարարութեան հետ...
Ոչ յարգելի anonymous (6 oct. 2009)
1 - Վ. Դ-ի յաջող կամ անյաջող լինելը բոլորովին ձեզ չի վերաբերում, չնայած ձեր ասածով՝ դուք «վեր-վեր» էք թռնում եթէ նա անյաջող է։ Եթէ ճիշտ էք ասում մի փոքր էլ դո՛ւք real աչքերով նայէք նախ ձեր շուրջի մարդկանց եւ յետոյ քաղաքական հարցերին։ Բայց մի կողմից ճիշտ էք, եթէ Վ. Դ.-ն յաջողակ լինէր, հիմա շատ շատերի նման եւ մի գուցէ ձեր նման թէ տան տէր կը լինէր եւ թէ շատ ուրիշ բաներ կունենար (իհարկէ եթէ ձեր նման «վեր-վեր» թռնէր), այլ ոչ թէ ամբողջ կեանքը կը նւիրէր ազգին։
2 - Ամօթը ձեզ համար է, որ բոլորովին անտեղեակ լինելով մարդկանց «իրական» կեանքից «վերլուծում» էք կատարում։
3 - Եւ ինչպէս միշտ այս անգամ եւս ձեր հաշիւները սխալ դուրս եկաւ եւ Վ. Դ.–ն հրապարակեց ձեր անհիմն պատգամը եւ ձեր ասելով՝ այդ էլ «ձեր» մտածելակերպից է գալիս։
4 - Հիմա համեցէք սահմանը բացէք կամ փակէք եւ ինչքան ուզում էք «վեր–վեր» թռէք...
Post a Comment