Հայկական հարցը կը թաղւի իր բոլոր չափումներով
«Իմ քաղաքացիական մաղթանքն այն է, որ այս ընթացքով չգնայ պարոն Սարգսեանը, ակնյայտ է, որ նա, ով ստորագրի կամ ստորագրել տայ այս փաստաթղթերը, ինքը հրաժարւում է ոչ միայն սահմանադրական իր պարտականութիւնից, ոչ միայն նախագահական իր պորտֆելից, այլ նաեւ մեր հայրենիքից եւ մեր հայրենիք վերադառնալու եւ իրացնելու իրաւունքից անգամ:

Եւ դրանից յետոյ թէ՛ պահանջատիրութիւնը, թէ՛ հայրենատիրութիւնը, թէ՛ իրաւատիրութիւնը` դրանք բոլորը բառեր են»,- հոկտեմբերի 2-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ յայտարարեց «Ժառանգութիւն» կուսակցութեան հիմնադիր Րաֆֆի Յովհաննիսեանը:
Ըստ բանախօսի, Հայաստանը հասել է մի տեղ, երբ ակնյայտ է, որ զոհասեղանին դրւած են մեր լինելութեան, երկրի եւ սերունդների ապագայի, մեր տարածքային ամբողջականութեան խնդիրները:
Ըստ բանախօսի, Հայաստանը հասել է մի տեղ, երբ ակնյայտ է, որ զոհասեղանին դրւած են մեր լինելութեան, երկրի եւ սերունդների ապագայի, մեր տարածքային ամբողջականութեան խնդիրները:
Այդ ամէնից կարելի է խուսափել միայն առաջարկւած արձանագրութիւնների տակ չստորագրելով: «Այն մարդը, ով ստորագրի կամ ստորագրել տայ այդ արձանագրութիւնները, կվաւերացնի հայ ժողովրդի հայրենազրկումը, քեմալա-բոլշեւիկեան ատելի պայմանագրերի ընդունումը եւ կը թաղի Հայկական հարցն իր բոլոր չափումներով` որպէս ազգային տենչանք, ապագայի հնարաւոր ուղեկից, թէկուզ մարտավարական եւ դիւանագիտական, պետական գործիք»,- նշեց բանախօսը:

Նա նշեց, որ հայ-թուրքական առկայ սահմանները զէնքի ուժով պարտադրւած սահմաններ են, որոնք հէնց Ցեղասպանութեան եւ հայերին իրենց պատմական հայրենիքից զրկելու փաստի արտացոլումն են ու անմիջական կապ ունեն Ցեղասպանութեան միջազգային ճանաչման, հետեւանքների վերացման ու փոխհատուցման հետ:
«Հերիք է հայ պաշտօնեաները ներկայացնեն թուրքական պաշտօնական թեզերը: Ակնյայտ է, որ Հայաստանի Հանրապետութեան կոնկրետ սահմանները գծւած են ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի կողմից, ով 1920թ. նոյեմբերին հաստատեց նախագահական կնիքով իր իրաւարար վճիռը: Եւ դե իւրե սահմանը հէնց դա է: Այո, կայ փաստացի սահման, որ մեր պատմութիւնն է մեզ մատուցել: Կայ սահմանի խնդիր, որը արդիւնք է մեր Ցեղասպանութեան եւ հայրենազրկման»,- ընդգծեց «Ժառանգութեան» հիմնադիրը:
«Եթէ նրանք ուզում են պատմական ենթայանձնաժողովներով արխիւները քրքրել, թող որպէս վերջին զիջում` ընդհանուր սահմանի դէ ֆակտո վերահաստատումը, որպէս դէ իւրէ իրականութիւն, նոյնպէս ուղարկեն այդ ենթայանձնաժողով, որպէսզի միջազգային իրաւաբաններն ու կողմերը նոյնպես քննարկեն այդ անօրինական պայմանագրի իրաւականութիւնը»,- առաջարկեց Րաֆֆի Յովհաննիսեանը:
Նա ընդգծեց, որ ընդդիմադիր ուժերը միայնակ կամ ամէն մէկն առանձին այս հարցում էական յաջողութեան հասնել չեն կարող:

Անհրաժեշտ է բոլոր շահագրգիռ ուժերի կենտրոնացումը վտանգաւոր եւ վնասաբեր ընթացքը կասեցնելու համար:
«ԵՐԿԻՐ»
0 Պատգամ:
Post a Comment