ՆԱԼԲԱՆԴԵԱՆԸ ԿԸ
ՄԱՍՆԱԿՑԻ
ԲԱՆԱՎէՃԻ՞
ՙՄոդուս վիվենդի՚ կենտրոնի ղեկավար Արա Պապեանը Արտաքին Գործերի նախարար Էդւարդ Նալբանդեանին առաջարկում է իրեն հրաւիրել ուղիղ եթերում բանավէճի, եթէ վերջինս համաձայն չէ իր փաստարկներին:
Վերջինս բաց նամակ է յղել ԱԳ նախարարին, որտեղ ներկայացնում է իր փաստարկները Հայ-թուրքական երկկողմ արձանագրութիւնների վրայ: «Լռութիւնը, այսինքն հրաւէրի բացակայութիւնը, կը դիտարկւի որպէս իմ փաստարկների հետ համաձայնութեան նշան»,-ասում է Արա Պապեանը:

Ըստ Պապեանի նախարարն «ակնյայտօրէն շփոթել է ժամանակագրական առումով իրար շատ մօտ, սակայն երկու տարբեր' Հայաստանի մանդատի և Հայաստանի սահմանների հարցերը, հետևաբար, յանգել էք սխալ եզրակացութեան»: Մասնաւորապէս անդրադառնալով Վիլսոնի իրաւարար վճռի կարգավիճակի հարցին, Արա Պապեանը նշում է. «Նախ անհրաժեշտ է նշել, որ ցանկացած իրաւարար վճիռ, եթէ իրականացւել է առանց ընթացակարգային խախտումների, ոչ միայն վերացականօրէն ՙիրաւական ուժ՚ ունի, այլև անվեհապահօրէն պարտադիր է կատարման համար (binding document):
Աւելին, իրաւարար վճիռներն «վերջնական են և անբեկանելի» (final and without appeal):[1] «Իրաւարար վճիռն իրաւարարի վերջնական և կատարման համար պարտադիր որոշում է» (The arbitral award is the final and binding decision by an arbitrator):[2] Իրաւարար վճիռների վերջնական և անբեկանելի լինելը ամրագրւած է (codified) միջազգային իրաւունքի մէջ:
Ի մասնաւորի' Միջազգային վէճերի խաղաղ կարգաւորման Հաագայի կոնվենցիայի (The Hague Convention for the Pacific Settlement of International Disputes), 1899թ. խմբագրման #54 և 1907թ. խմբագրման #81 յօդւածներում: Վերոշարադրեալից ակնյայտ է, որ Իրաւարար վճիռը. ա) ինքնին պարտադիր և անբեկանելի վճիռ է, բ) կարիք չունի ներպետական որևէ վաւերացման կամ հաւանութեան:
Ըստ այդմ, Միացեալ Նահագների նախագահ Վուդրո Վիլսոնը իր Իրաւարար վճռով մէկընդմիշտ որոշել է Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանը, այն ուժի մէջ է առ այսօր և ենթակայ չէ բեկանման»: Արա Պապեանի փաստարկները 4 էջ են:
«Ա+–1»
0 Պատգամ:
Post a Comment