ՄՈՍԿՒԱՅՈՒՄ ԴԱԺԱՆԱԲԱՐ ՍՊԱՆՒԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻ


Մոսկւայում դաժանաբար սպանւել է Հայաստանի քաղաքացի: Ինչպէս հաղորդել է աղբիւրը Մոսկւայի իրաւապահ մարմիններում, 19-ամեայ հայի մարմինը յայտնաբերւել է հոկտեմբերի 1-ին, 23:00-ին Վվեդենսկու փողոցի թիւ 15 տան մօտակայքում:

«Դատաբժշկական փորձաքննութիւնը հաստատել է, որ մահը վրայ է հասել դանակի բազմաթիւ հարւածներից», հաղորդում է «Ինտերֆաքսը»: Թէ յատկապէս երբ է կատարւել սպանութիւնը, չի հաղորդւում: Ըստ ականատեսների, Հայաստանի քաղաքացու վրայ յարձակւել են մի խումբ երիտասարդներ:


Ըստ իրաւապահ մարմինների, սպանւած հայ երիտասարդը անօրինական էր գտնւում Մոսկւայում` խուսափելով զինծառայութիւնից Հայաստանում, որտեղ այդ առնչութեամբ հետախուզութեան մէջ էր յայտնւել:
Յարձակման փաստով քրէական գործ է յարուցւել:

0 Պատգամ: