Սփիւռքը իրաւունք ունի միջամտել,
քանի որ առաջացել է Ցեղասպանութեան եւ հողերի բռնազաւթման հետեւանքով...
Արձանագրութիւնների ստորագրումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ողջ հայութեանը։ Հայկական Սփիւռքն իրաւունք ունի միջամտել, քանի որ Թուրքիայի կողմից իր երկրի զաւթման արդիւնքն է, քանի որ Ցեղասպանութեան վերապրածների հետնորդն է, եւ քանի որ Հայաստանը իր հայրենիքի մի մասն է ընդամէնը…"։
18:47 / 16.10.2009
Հայ-թուրքական յարաբերութիւնների կարգաւորման յայտնի արձանագրութիւնների (որոնք ի վերջոյ ստորագրւեցին Ցիւրիխում, եւ որին լուրջ հետեւում էր հսկիչի դերը ստանձնած՝ ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը) վերաբերեալ վերջերս տեղի ունեցած քննարկումների ժամանակ որոշ շրջանակների ներկայացուցիչների կողմից կարեւոր հարց էր բարձրացւել, թէ իրաւունք ունէ՞ն արդեօք Սփիւռքի ներկայացուցիչները միջամտել Հայաստանի գործերին, եթէ նրանք հանրապետութեան քաղաքացի չեն,- գրում է Կիպրոսի «Gibrahayer» հայկական պարբերականի վերլուծաբան Ժան Իփջեանը։
Իփջեանը պնդում է, որ միայն երկրի նախագահը եւ Հայաստանի կառավարութիւնն են իրենց վրայ կրում սեփական քաղաքացիների պատասխանատւութիւնը, որոնց կողմից իրենք ինչ-որ ձեւով ընտրւել են։ Բայց դա չէ կարեւորը։
Իփջեանը պնդում է, որ միայն երկրի նախագահը եւ Հայաստանի կառավարութիւնն են իրենց վրայ կրում սեփական քաղաքացիների պատասխանատւութիւնը, որոնց կողմից իրենք ինչ-որ ձեւով ընտրւել են։ Բայց դա չէ կարեւորը։
Հայերը այնպիսի ազգ են, որի ներկայացուցիչներն արտասահմանում աւելի շատ է, քան բուն պետութիւնում, եւ որոնց Սփիւռք են անւանում։ Բայց, ի տարբերութիւն այլ նմանատիպ դէպքերի, հայ համայնքը իր հայրենիքի հետ շատ նեղ հոգեւոր կապ ունի։ Դա այդպէս էր նոյնիսկ Խորհրդային Միութեան ժամանակ։ Խորհրդային Միութեան կառավարութիւնը ստեղծել էր յատուկ գերատեսչութիւն, որը զբաղւում էր Սփիւռքով եւ հայրենիքի հետ նրա կապերով։
Խորհրդային Միութեան գոյութեան վերջին տարիներին՝ Հայաստանում տեղի ունեցաւ երկրաշարժ, որի արդիւնքում զոհւեցին հարիւր հազարաւոր մարդիկ, եւ քաղաքներն ու գիւղերը հաւասարւեցին հողին։ Այդ ժամանակ Սփիւռքը իր հայրենիքին հնարաւորին չափ օգնութիւն ցուցաբերեց, իսկ այն ժամանակւայ երկրի ղեկավարները լաւ օգտւեցին այդ հանգամանքից։
Աւելի ուշ, ԼՂ-ի հակամարտութեան ժամանակ, Սփիւռքը նորից օգնութեան հասաւ եւ երկրի ղեկավարութիւնը եւս մէկ անգամ մեծ հաճոյքով օգտւեց դրանից։
Հայաստանի եւ Սփիւռքի հայերի ճնշող մեծամասնութիւնը յոյս են փայփայում, որ իրենց ճակատագիրը եւ բարեկեցութիւնը կախւած են հայրենիքի եւ Սփիւռքի փոխյարաբերութիւններից, քանի որ հայերը ազգային ինքնութեան պահպանման խնդիր ունեն իրենց երազի իրագործման համար՝ իրենց հայրենիքի միւս հատւածըմի գեղեցիկ օր տեսնել ազատագրւած եւ իրենց վերադարձւած։ Այսօր այդ գաղափարը երազանք է թւում։

Բայց բանն այն է, որ եթէ 20 տարի առաջ որեւէ մէկը ասէր, թէ անկախ Հայաստանը կարող է Թուրքիայի հետ քննարկել հայ-թուրքական յարբերութիւնների կարգաւորման մասին արձանագրութիւնները, նման մարդուն անյուսալի մի երազող կը համարէին։
Գրեթէ մէկդարեայ վաղեմութիւն ունեցող ցաւալի դէպքերից յետոյ Սփիւռքում հայկական կազմակերպութիւնները առանց հոգնելու աշխատել են այն բանի վրայ, որ Ցեղասպանութեան փաստը ճանաչւի միջազգային մակարդակով։ Արձանագրութիւնների ստորագրումը վերաբերում է ոչ միայն Հայաստանին, այլ նաեւ ողջ հայութեանը։

Հայկական Սփիւռքն իրաւունք ունի միջամտել, քանի որ Թուրքիայի կողմից իր երկրի զաւթման արդիւնքն է, քանի որ Ցեղասպանութեան վերապրածների հետնորդն է, եւ քանի որ Հայաստանը իր հայրենիքի մի մասն է ընդամէնը…"։
0 Պատգամ:
Post a Comment