Ֆրանսիական Le Figaro թերթը պատկերել է Սեւրի դաշնագրով նախատեսւած սահմանները ներառող քարտէզ
12:26 / 16.10.2009
Ֆրանսիական Le Figaro թերթը հոկտեմբերի 7-ին թուրքական էնէրգետիկ ուղիների վերաբերեալ իր յօդւածում տեղադրել է նաեւ տարածաշրջանի քարտէզը, որը կազմւել է ԱՄՆ կառավարութեան էներգետիկայի դեպարտամենտի եւ ԿՀՎ-ի կողմից: Հայաստանի եւ Թուրքիայի սահմանները քարտէզում ներկայացւած են Սեւրի պայմանագրի համաձայն:
Յիշեցնենք, որ Սեւրի պայմանագիրը ստորագրւել է 1920 թւականին Ֆրանսիայի Սեւր քաղաքում` մի կողմից Անտանտի եւ նրան միացած երկրների կողմից (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Իտալիա, Ճապոնիա, Բելգիա, Յունաստան, Լեհաստան, Պորտուգալիա, Ռումինիա, Սերբերի, խորվաթների, սլովենացիների թագաւորութիւն, Հիջազ, Չեխոսլովակիա եւ Հայաստան), միւս կողմից` սուլթանական Թուրքիայի կողմից: Պայմանագիրը ստորագելու պահին Թուրքիայի մեծ մասը արդէն զբաղեցւած էր գերտերութիւնների զօրքերով:
Սեւրի դաշնագրով, Թուրքիան կորցնում էր վերահսկողութիւնը մի շարք տարածքների նկատմամբ, մասնաւորապես՝ Հայաստանը ճանաչում էր որպէս «ազատ ու անկախ պետութիւն»: Թուրքիան ու Հայաստանը համաձայնում էին ենթարկւել ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին` Վան, Բիթլիս, Էրզրում ու Տրապիզոն վիլայէթների սահմանները գծելու իրաւասութեան առումով, որի արդիւնքում Հայաստանը մուտք էր ունենում դէպի Սեւ ծով:
0 Պատգամ:
Post a Comment