Բուրսայում կայացան հայ - թուրքական բանակցութիւնները
Աբդուլա Գիւլը Բուրսայում ողջունում է Սերժ Սարգսեանին,
Բուրսայի «Ալմիրա» հիւրանոցում չորեքշաբթի օրը կայացան բանակցութիւնները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի գլխավորութեամբ այստեղ ժամանած պատւիրակութեան եւ Թուրքիայի նախագահ Աբդուլա Գիւլի գլխավորած պատւիրակութեան միջեւ:
Այդ բանակցութիւններին հետեւեց նախագահների դէմ առ դէմ հանդիպումը:
Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպումը դիտելու նպատակով Հայաստանի նախագահը Բուրսա էր ժամանել Երեւանի ժամանակով ժամը 18:40: Օդանաւակայանում Հայաստանի պատւիրակութեանը դիմաւորել էին Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն, բարձրաստիճան այլ պաշտօնեաներ:
Սերժ Սարգսեանի հետ Թուրքիա էին մեկնել նաեւ արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը, փոխարտգործնախարարներ Արման Կիրակոսեանը եւ Շաւարշ Քոչարեանը, նախագահի աշխատակազմի եւ արտգործնախարարութեան բարձրաստիճան այլ պետական ծառայողներ: Նախագահին ուղեկցում էին նաեւ մի քանի տասնեակ հայ լրագրողներ:

Օդանաւակայանից Սերժ Սարգսեանը նախ ուղեւորւեց «Հոլիդեյ ինն» հիւրանոցը, որտեղ հանդիպում ունեցաւ Հայաստանի ֆուտբոլի ազգային հաւաքականի անդամների հետ:
Յետոյ նախագահն ու նրա գլխաւորած պատւիրակութեան անդամները ժամանեցին «Ալմիրա» հիւրանոց, որտեղ նրանց արդէն սպասում էին նախագահ Աբդուլա Գիւլը եւ թուրքական պատւիրակութեան անդամները:
Յետոյ նախագահն ու նրա գլխաւորած պատւիրակութեան անդամները ժամանեցին «Ալմիրա» հիւրանոց, որտեղ նրանց արդէն սպասում էին նախագահ Աբդուլա Գիւլը եւ թուրքական պատւիրակութեան անդամները:
Բանակցութիւնների աւարտին Թուրքիայի նախագահի անունից Սերժ Սարգսեանի պատւին տրւեց ճաշ եւ կազմակերպւեց ընդունելութիւն, այնուհետեւ երկու նախագահները ուղեւորւեցին Աթաթուրքի անւան մարզադաշտ, որտեղ Երեւանի ժամանակով 23:00-ին սկսվեց ֆուտբոլի աշխարհի առաջնութեան ընտրական փուլի Թուրքիա - Հայաստան հանդիպումը:
Հոկտեմբերի 14-ի հանդիպումը, ինչպէս եւ անցած տարւայ սեպտեմբերի 6-ին Երեւանում կայացած խաղը, կրկին յաղթանակ բերեց Թուրքիայի հաւաքականին, միեւնոյն` 2:0 հաշւով: Առաջին խաղակէսում Հալիլ Ալթինթոփի եւ Սերվետ Չեթինի խփած գնդակները այդպէս էլ մնացին անպատասխան:
Մարզադաշտում, չնայած բոլոր կանխատեսումներին, միայն մի անգամ ադրբեջանական դրօշներ յայտնւեցին, այն էլ` շատ կարճ ժամանակահատւածով: Այլ լուրջ միջադէպեր խաղի ընթացքում չարձանագրւեցին:
Մարզադաշտում, չնայած բոլոր կանխատեսումներին, միայն մի անգամ ադրբեջանական դրօշներ յայտնւեցին, այն էլ` շատ կարճ ժամանակահատւածով: Այլ լուրջ միջադէպեր խաղի ընթացքում չարձանագրւեցին:
Թուրքիա - Հայաստան ֆուտբոլային հանդիպմանը ներկայ էին նաեւ Շւէյցարիայի արտգործնախարար Միշլին Քալմի-Ռեյը եւ ՈՒԵՖԱ-ի նախագահ Միշել Պլատինին:
Խաղի աւարտին նախատեսւած էր Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների համատեղ յայտարարութեան հրապարակումը: Չնայած դրան` լրագրողների հետ հանդիպեց միայն Էդւարդ Նալբանդեանը` ընդհանուր գծերով ներկայացնելով երկու երկրների նախագահների բանակցությունների հիմնական թեման:

«Այսօր Թուրքիայի նախագահ Գիւլը ասում էր. - «Եթէ Հայաստանի նախագահ Սարգսեանը ինձ չհրաւիրեր մէկ տարի առաջ ֆուտբոլի խաղին, արդեօ՞ք հայ - թուրքական յարաբերութիւնների կարգաւորումը այս առաջընթացը կունենար այս մէկ տարւայ ընթացքում»: Այսօրւայ խաղն էլ լաւ առիթ էր երկու նախագահներին` հանդիպելու եւ հետադարձ հայեացքով նայելու, թէ այս մէկ տարւայ ընթացքում ինչ կատարւեց երկու երկրների միջեւ` յարաբերութիւնների կարգաւորման իմաստով, եւ նաեւ` ինչ պէտք է անել յատկապէս չորս օր առաջ ստորագրւած արձանագրութիւններից յետոյ, որպէսզի այս արձանագրութիւնները շուտափոյթ կեանքի կոչւեն, առաջին հերթին` վաւերացւեն եւ իրականացւեն այն պայմանաւորւածութիւնները, որոնք ձեռք են բերւել երկու երկրների միջեւ», - ասաց Հայաստանի արտգործնախարարը` վստահեցնելով. - «Սա կը բացի այն փակ դուռը, որը երկար տարիներ մեր երկու երկրներին, ժողովուրդներին բաժանել էր իրարից, եւ հնարաւորութիւն կտայ հիմքեր դնել յարաբերութիւնների զարգացմանը մեր երկու երկրների միջեւ»:
Նալբանդեանը նաեւ յիշեցրեց, որ բացի պատւիրակութիւնների կազմով եւ դէմ առ դէմ բանակցութիւններից, Գիւլը Բուրսայի «Ալմիրա» հիւրանոցում նաեւ ընթրիք է մատուցել ի պատիւ Սերժ Սարգսեանի:
«Այս կապակցութեամբ Անկարայից յատուկ բերւել էր ուտեստեղէն, որը պատրաստել էր նախագահ Գիւլի կինը», - փոխանցեց Հայաստանի արտգործնախարարը: - «Այս ժեստով նախագահ Գիւլը ցանկանում էր յատուկ ջերմութիւն հաղորդել Հայաստանի նախագահի ընդունելութեանը»:
Այնուհետեւ Հայաստանի նախագահի ղեկավարած պատւիրակութիւնը վերադարձաւ Երեւան:
Սա նախագահ Սերժ Սարգսեանի առաջին այցն էր Թուրքիա, իսկ ընդհանրապէս, անկախութիւնից ի վեր Հայաստանի Հանրապետութեան նախագահի մակարդակով չորրորդ այցելութիւնն էր Թուրքիա:

Կարինէ Սիմոնեան եւ Գէորգ Ստամբոլցեան, Բուրսայից
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
«ԱԶԱՏՈՒԹԻՒՆ»
0 Պատգամ:
Post a Comment