Սերժ Սարգսեանը Բուրսայում խօսել է Հայաստան-Սփիւռք փոխգործակցութեան մասին
12:52 / 15.10.2009
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը, որ նախօրէին այցով գտնւում էր թուրքական Բուրսա քաղաքում, ձեռնպահ է մնացել ղարաբաղեան հակամարտութիւնից խօսելուց, երբ նրա գործընկեր Աբդուլա Գիւլն ընդգծում էր "Լեռնային Ղարաբաղի խնդրում առաջընթացի փնտրտուքի նշանակութիւնն ու անհրաժեշտութիւնը:
Ինչպէս յայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները մեծ ջանքեր են գործադրում կարգաւորման համար:
Աղբիւրը նշում է, որ Սերժ Սարգսեանը դիւանագիտօրեն հրաժարւել է մեկնաբանել այդ թեման: Միեւնոյն ժամանակ նա անդրադարձել է Սփիւռքի հետ փոխգործակցութեան խնդրին, որը, չնայած յարաբերութիւնների կարգաւորման ընդունւած կուրսին, Թուրքիայից պահանջում է ճանաչել 1915թ.-ին Օսմանեան կայսրութիւնում Հայոց ցեղասպանութեան փաստը:
Ինչպէս աւելի վաղ հաղորդել է NEWS.am-ի թղթակիցը, Հայաստանի եւ Թուրքիայի նախագահները Բուրսայում հնարաւորութիւն են ունեցել շփւել եւ տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որոնք հէնց ցեղասպանութիւնը սեփական աչքերով տեսածների հետնորդներն են:
Մինչ 1912թւականը Բուրսայի նահանգում բնակւել է 82 հազար հայ, որոնցից միայն 10 հազարը բնակւել է նահանգի մայրաքաղաքում, իսկ հայկական թեմը գտնւել է Սեթբասիի շրջանում:

0 Պատգամ:
Post a Comment