Ամերիկահայերը դէմ են Հայ-թուրքական արձանագրութիւններին

/ 05.10.2009
Ողջ Կալիֆոռնիայից եկած հազարաւոր ամերիկահայեր հոկտեմբերի 4-ին հաւաքւել էին «Beverly Hilton Hotel»-ի մօտ բողոքելու Հայ-թուրքական արձանագրութիւնների դէմ, երբ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը հանդիպում էր ամերիկահայերի հետ՝ ներկայացնելու հայ-թուրքական արձանագրութիւնները: «Asbarez» պարբերականի փոխանցմամբ, հանրահաւաքը կազմակերպւել էր «Stop The Protocols» արշաւի շրջանակներում:
Ցուցարարների ձեռքին եղել են «Թուրքիա, ճանաչիր ցեղասպանութիւնը» եւ «Ոչ արձանագրութիւններին» վերտառութեամբ պաստառներ: Անգամ երկնքում փոքր ուղղաթիռներ էին պտտւում՝ «Ոչ հայ-թուրքական արձանագրութիւններին» պաստառներով:
Ըստ պարբերականի՝ հայաստանեան պատւիրակութիւնը հանգրւանել էր հիւրանոցի 12-րդ յարկում, որտեղից էլ Հայ պաշտօնեաները դիտում էին ցուցարարների բողոքը, որոնք Հայաստանի նախագահից պահանջում էին ընդունել եւ լսել իրենց:
Բողոքի ակցիայի 4 ժամւայ ընթացքում ցուցարարների մի մասը կարողացել է ճեղքել ոստիկանական արգելապատնէշը եւ շրջափակել հիւրանոցը, ինչի պատճառով Ուիլշիր փողոցի երթեւեկութիւնը խափանւել է:
Ցուցարարների հետ զրուցել է Դաշնակցութեան Արեւմտեան ափի կոմիտէի անդամ Յովհան Թաշճեանը, ով ներկայ էր Սերժ Սարգսեանի հետ հանդիպմանը։ Նա յայտնել է, որ զրոյցի ընթացքում "Սփիւռքի ներկայացուցիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել արձանագրութիւնների դէմ:

0 Պատգամ:
Post a Comment