12.000 ցուցարարներՍերժ Սարգսեանին «դիմաւորեցին» Լոս Անջէլեսում

Աւելի քան 12000 լոսանջելսահայեր Կիրակի, Հոկտեմբերի 4-ին ժամը 3-ից սկսած բողոքի զանգւածային, բուռն ցոյց կատարեցին Բէվըրլի Հիլզ քաղաքում գտնւող Բէվըրլի Հիլթոն հիւրանցի դիմաց, ուր հաստատւած էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանը եւ իր պատւիրակութիւնը:
Ցուցարարները, որոնց մաս էին կազմում հոգեւոր հայրեր, այրեր, կիներ, պապիկներ, տատիկներ, ընտանիքներ, աշակերտներ, երիտասարդներ չորս ժամ շարունակ ցուցապաստառներ պարզած միաբերան աղաղակեցին, որ դէմ են Հայաստան-Թուրքիա յարաբերութիւնների հաստատման հարցով նախաստորագրւած ազգավնաս արձանագրութիւններին եւ Հայաստանի իշխանութիւններից պահանջում էին չստորագրել եւ չվաւերացնել դրանք:
Բազմաթիւ մեծ ու փոքր ցուցապաստառների մէջ խիստ ուշագրաւ էր «Մի դաւաճանի՛ր» կարգախօսը կրող հսկայական ցուցապաստառը, որը փակցւած էր Բէվըրլի Հիլթոն հիւրանցի դիմացի երկու ծառերին, պատկերելով Հայաստանի եւ Թուրքիայի նախագահների ձեռնւելու ժպտերես խոշոր լուսանկարը: Ցուցարարների կարգախօսները բուռն էին եւ բարձրաձայն:
Հիւրանոցի գլխաւոր մուտքը եւ շրջափակը շրջապատւած էր ոստիկաններով ու անվտանգութեան ուժերով:
Ժամը 4-ի սահմաններին հիւրանոցի ժողովասրահներից մէկի մէջ տեղի ունեցաւ նախագահի հանդիպումը լոսանջելսահայ համայնքի 52 կազմակերպութիւնների ու հաստատութիւնների հետ, նիանց մէջ էին նաեւ ազգային երեք կուսակցութիւնների ներկայացուցիչները: Ըստ տեղեկութիւնների, հրաւիրեալների մէջ, մեծ թիւ էին կազմում գործարարները:
Ժամը 4-ի սահմաններին հիւրանոցի ժողովասրահներից մէկի մէջ տեղի ունեցաւ նախագահի հանդիպումը լոսանջելսահայ համայնքի 52 կազմակերպութիւնների ու հաստատութիւնների հետ, նիանց մէջ էին նաեւ ազգային երեք կուսակցութիւնների ներկայացուցիչները: Ըստ տեղեկութիւնների, հրաւիրեալների մէջ, մեծ թիւ էին կազմում գործարարները:
Հանդիպման ընթացքին նախագահը Փարիզի եւ Նիւ Եորքի մէջ ունեցած նմանատիպ հանդիպումների օրինակով, փորձել է համոզել ներկաներին, որ արձանագրութիւնների մէջ վտանգւած չեն հայ ժողովրդին յուզող պահանջատիրական հարցերը:
Այնուամենայնիւ, ներկայացուցիչների ճնշող մեծամասնութիւնը քաղաքավար, սակայն բուռն ու յախուռն արտայայտութիւններով շեշտեց, որ նախագահի ասածները չեն համապատասխանում իրականութեան։
«ԱԶԱՏ ՕՐ»
0 Պատգամ:
Post a Comment