Սենատոր Մենէնդեզը` ընդդէմ Հայ-թուրքական արձանագրութիւնների



05.10.2009 18:40
Երեւան (Երկիր) - ԱՄՆ Սենատի միջազգային յարաբերութիւնների կոմիտէի անդամ, Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչման կողմնակից Ռոբերտ Մենէնդեզը Հայ-թուրքական արձանագրութիւնների դրոյթները անհեթեթութիւն է համարում, տեղեկացնում է «Ասպարէզը»:
Սենատորի կարծիքով` Հայաստանը չպիտի ենթարկւի ճնշումների ինչ-որ փաստաթղթերի ընդունման կապակցութեամբ, որոնք չեն համապատասխանում հայութեան, նաեւ ԱՄՆ երկարաժամկէտ ազգային շահերին:
Պատմական արխիւների եւ փաստերի ուսումնասիրման ենթայանձնաժողովի ստեղծման կապակցութեամբ Մենէնդեզը յայտարարել է, որ դա հայ ժողովրդին, Ցեղասպանութեան զոհերի յիշատակին հասցւած վիրաւորանք է: Դա ուղղւած է նաեւ այն գիտնականների դէմ, ովքեր պարզորոշ արտայայտվել են այդ հարցի վերաբերեալ եւ 1915 թւականի իրադարձութիւնները անւանել ցեղասպանութիւն:
«Հայոց ցեղասպանութիւնը անհերքելի պատմական փաստ է, եւ արդէն ժամանակն է, որ Թուրքիան ընդունի իր կատարած յանցագործութիւնը:
Նոյնը պէտք է անի նաեւ աշխարհը` յարգանքի տուրք մատուցելով հայ ժողովրդի պատմութեանը»,- յայտարարել է ամերիկացի սենատորը:

0 Պատգամ: