Էրդողանը ապրիլի 24-ից առաջ կը մեկնի ԱՄՆ եւ հանդէս կը գայ ելոյթով
12:25 / 15.02.2010
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կրկին մեկնելու է ԱՄՆ` մասնակցելու ապրիլի 14-ին ՄԱԿ-ի անվտանգութեան խորհրդի անդամների մասնակցութեամբ անցկացւելիք «Միջուկային անվտանգութիւն» համաժողովին:
Սպիտակ տան կողմից կազմակերպւած համաժողովին կը մասնակցեն ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւը, Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, Անգլիայի վարչապետ Գորդոն Բրաունը եւ այլոք:
Թուրքական Aksam-ի փոխանցմամբ` Իրանի միջուկային խնդրի հետ կապւած տւեալ համաժողովին Թուրքիայի վարչապետ Էրդողանի մասնակցելը նաեւ այլ նպատակ է հետապնդում: Ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ում Թուրքիայի վարչապետը Հայ-թրքական յարաբերութիւնների հետ կապւած ելոյթով է հանդէս գալու: Էրդողանը կը մասնակցի «Ամերիկեան թուրքերի համաժողովի» կողմից ապրիլի 11-ից 14-ը կազմակերպւելիք «թուրք-ամերիկեան յարաբերութիւններ» անունը կրող կոնֆերանսին: Ապրիլի 24-ից առաջ, յիշեալ կոնֆերանսին Թուրքիայի վարչապետ Էրդողանի ելոյթը կարեւոր նշանակութիւն է ունենալու թէ՛ Թուրքիա-ԱՄՆ, թէ՛ Թուրքիա- Հայաստան յարաբերութիւնների համատեքստում:

Լուրեր Հայաստանից
0 Պատգամ:
Post a Comment