Տիգրան Թորոսեան.–
Էրդողանը սխալ հաշւարկների զոհ դարձաւ
17:35 • 15.02.10
Թուրքիայի վրայ այսօր որոշակի ճնշումներ են գործադրւում և' ԱՄՆ-ի, և' Ռուսաստանի կողմից: ԱՄՆ-ն ու Ռուսաստանը չեն կարող Թուրքիային զիջել ԼՂ խնդրի կարգաւորման հետ կապւած որևէ դերակատարութիւն, քանի որ դա չափազանց կարևոր լծակ է Ադրբեջանի վրայ ազդելու համար:
Իսկ այդ երկու երկրները մեծապէս շահագրգռւած են տարածաշրջանում լծակներ ունենալու հարցում: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նման տեսակէտ յայտնեց պատգմաւոր, ԱԺ նախկին նախագահ Տիգրան Թորոսեանը: Ըստ նրա` կիրառւող ճնշման գործիքներից մէկն էլ ամերիկեան Կոնգրէսում առկայ Հայոց Ցեղասպանութեան մասին բանաձևի նախագիծն է:
«Հայաստանը շահեկան վիճակում չէ, և, ցաւօք, մենք այս գործընթացի ամբողջ ժամանակահատւածում արդէն լուրջ կորուստներ ենք ունեցել: Եթէ զգացմունքային, վերացական դատողութիւններից անցնում ենք առկայ խնդիրներին, կորուստները հեշտ է նկատել»,- ասաց Թորոսեանը:
Բանախօսը նշեց, որ սահմանի բացումը Հայաստանին ոչինչ չի տայ, քանի որ այսօր էլ գոյութիւն ունեն Հայ-թրքական առևտրային յարաբերութիւններ: «Այսօր առաւել մեծ է Արձանագրութիւնները չվաւերացնելու հաւանականութիւնը, քան երբևէ այս գործընթացի ժամանակ եղել է: Արձանագրութիւնների վաւերացումով Հայաստանը ոչինչ չի շահելու, բայց Թուրքիան շարունակելու է իր յաջողութիւնները»,- նշեց նա:
Թորոսեանը համոզմունք յայտնեց, որ երբ գործը հասնի Հայաստանի խորհրդարանում Արձանագրութիւնների քւէարկութեանը, «ապա ամէն ինչ կը լինի այնպէս, ինչպէս բոլորս գիտենք. քւէարկութիւնը իշխանութեան մէջ եղած պատգամաւորների համար լինելու է պարտադրաբար»:
ԱԺ նախկին նախագահի խօսքով` Էրդողանը սխալ հաշւարկների զոհ է դարձել. «Երբ ամռանը հրապարակւեցին Մադրիդեան սկզբունքները, Էրդողանը սխալ հաշւարկների զոհ դարձաւ: Կարծում եմ` իրեն թւաց, թէ բաւականին մօտ է ԼՂ խնդրի հետ կապւած փաստաթղթի ստորագրումը, և շտապեց որպէս նախապայման յայտարարել, ինչպէս իրենք են ասում, «ԼՂ յարակից տարածքների վերադարձը Ադրբեջանի ենթակայութեան ներքոյ»:
Սակայն կեանքը ցոյց տւեց, որ փաստաթուղթ արագօրէն չստորագրւեց, և այսօր Էրդողանը դժւար կացութեան առաջ է կանգնած: Եթէ Թուրքիան մի կողմ դնի իր յայտարարութիւնները և վաւերացնի Արձանագրութիւնները, ապա լուրջ խնդիրներ կառաջանան և՛ Ադրբեջանում, և՛ Թուրքիայում»,- կանխատեսեց Թորոսեանը:

Tert.am

0 Պատգամ:
Post a Comment