ԸՍՏ ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔԻԱՅԻ ԴԵՍՊԱՆԻ`
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՉՄԱՆ ՄԱՍԻՆ ԲԱՆԱՁԵՒԸ ՍԱՐՍԱՓԵՑՆՈՒՄ Է ԱՆԿԱՐԱՅԻՆ


Երեւան (Երկիր) - ԱՄՆ Կոնգրէս ներկայացւած Հայոց Ցեղասպանութեան ճանաչման մասին բանաձեւը սարսափեցնում է Անկարային. յայտարարել է ԱՄՆ-ում Թուրքիայի նորանշանակ դեսպան Նամըկ Թանը` ելոյթ ունենալով Վաշինգտոնում Հայ-թրքական յարաբերութիւններին նւիրւած միջոցառման ժամանակ:
Նրա խօսքերով` Թուրքիան յոյս ունի, որ այդ բանաձեւը չի քննարկւի Կոնգրէսում, հակառակ դէպքում` դա հարւած կը հասցնի Հարաւային Կովկասում կայունութիւն հաստատելու ջանքերին: «Հաշւի առնելով ԱՄՆ-ի եւ Թուրքիայի ակտիւ համագործակցութիւնը` այդ քայլը լուրջ հետեւանքներ կունենայ մեր երկրների յարաբերութիւնների համար»,- ասել է դեսպանը` նշելով, որ նման բանաձեւերը պարզապէս «անհիմն են»:
Նա ընդգծել է, որ Թուրքիան կարեւոր պատմական քայլ է կատարել` ստորագրելով Հայ-թրքական արձանագրութիւնները. տեղեկացնում է Armenia Today-ը: Դեսպանը նաեւ յայտարարել է. «Ո'չ այս, ո'չ էլ հետագայ տարիներին մեր ամերիկացի գործընկերներից ոչ մի բացասական քայլ չենք սպասում»:

0 Պատգամ: