ԱՄՆ ազգային հետախուզութեան տնօրէն.–
Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող
է պատերազմ ծագել
Բլերի խօսքով՝ Թուրքիա-Հայաստան յարաբերութիւնների կարգաւորման ջանքերը բացասաբար են անդրադարձել Հայաստան-Ադրբեջան զգայուն յարաբերութիւնների վրայ:
ԱՄՆ ազգային հետախուզութեան բարձրաստիճան պաշտօնեան նշել է, որ Կովկասում իրավիճակը կարող է լարւել, և Հայաստանի ու Ադրբեջանի միջև պատերազմ ծագել Լեռնային Ղարաբաղի վիճահարոյց տարածքի համար:
2010 թ. փետրւարի 2-ին Սենատի հետախուզութեան հարցերի յանձնախմբում անցկացւեցին «ԱՄՆ ներկայ և սպասւող սպառնալիքները» խորագրով բաց լսումներ, որը ԱՄՆ ազգային անվտանգութեան հարցերին նւիրւած ամենամեայ լսումներից վերջինն էր:
Ելոյթ ունենալով Սենատի յանձնախմբում` ազգային հետախուզութեան տնօրէն Դենիս Ս. Բլերը Կովկասի և Հայաստանի առնչութեամբ մի շարք ուշագրաւ յայտարարութիւններ արեց: Ծովակալ Բլերը, մասնաւորապէս, նշեց, որ Կովկասում առկայ չլուծւած խնդիրները Եւրասիայի տարածաշրջանում պատերազմական գործողութիւնների բռնկման հնարաւոր ազդակ են:
Անդրադառնալով Հայ-թրքական յարաբերութիւններին, Ադրբեջանին և Ղարաբաղին առնչւող խնդիրներին` Բլերը յաւելեց, որ «թէև Հայ-թրքական յարաբերութիւնների կարգաւորման գործընթացում անցեալ տարի առաջընթաց է գրանցւել, այն իր ազդեցութիւնն է ունեցել Հայաստան-Ադրբեջան զգայուն յարաբերութիւնների վրայ և մեծացնում է Ղարաբաղեան հակամարտութեան վերսկսման վտանգը»:
Ազգային հետախուզութեան տնօրէնը մտահոգութիւն յայտնեց նաև, որ Ռուսաստանի նախագահ Մեդվեդևը նախկին խորհրդային երկրները դիտարկում է որպէս «արտօնեալ շահերի գօտի, ինչը կարող է խարխլել ԱՄՆ-Ռուսաստան երկկողմ յարաբերութիւնները»:
Այս յայտարարութիւնները հնչեցին այն բանից յետոյ, երբ մէկ շաբաթ առաջ Ամերիկայի հետազոտական կենտրոններից մէկը` «Ստրեթֆորը», հանդէս եկաւ նման զգուշացնող վերլուծութեամբ, թէ Ղարաբաղեան հակամարտութիւնը կարող է դուրս գալ վերահսկողութիւնից Հայաստանի և Ադրբեջանի նախագահների ռազմատենչ յայտարարութիւնների պատճառով:

(Աղբիւրը` ditord.com)
0 Պատգամ:
Post a Comment