Wednesday, February 3, 2010

ԵԽԽՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ...

ԵԽԽՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐՑՈՎ ՀԱՄԱԶԵԿՈՒՑՈՂՆԵՐԸ ՊԱՀԱՆՋՈՒՄ ԵՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼ

Երեւան (Երկիր) - Եւրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողներ Ջոն Պրեսկոտը եւ Ժորժ Կոլոմբիեն «մտքերի փոխանակումից յետոյ» յանգել են եզրակացութեան, որ «Հայաստանի իշխանութիւնները պէտք է անյապաղ իրականացնեն 2008 թւականի մարտեան դէպքերն ուսումնասիրող խորհրդարանական ժամանակաւոր յանձնաժողովի առաջարկները»:
«Ժամանակավոր յանձնաժողովի առաջարկների բարեխիղճ կատարումը եւ ԵԽԽՎ համապատասխան բանաձեւերի յանձնարարականների զուգահեռ իրականացումը հնարաւորութիւն կը տան համակողմանիօրէն հետաքննել 2008 թւականի մարտի 1-2-ի իրադարձութիւնների հանգամանքները»,- ըստ ԵԽԽՎ պաշտօնական կայքէջի տեղեկատւութեան` յայտարարել են համազեկուցողները: Նրանք ընդգծել են, որ յատկապէս ոստիկանութեանը եւ Ընտրական օրէնսգրքին վերաբերող բարեփոխումները պիտի իրականացւեն անյապաղ:
Համազեկուցողները յայտարարել են, որ նամակ են ուղղելու Հայաստանի Ազգային ժողովի նախագահին` խնդրելով Մոնիտորինգի յանձնաժողովին ներկայացնել բարեփոխումների իրականացման յստակ գրաֆիկը մինչեւ 2010 թւականի մարտի 17-ին Փարիզում կայանալիք նիստը:

0 Պատգամ: