Հայաստանի պաշտպանութեան նախարարը Պոլսոյ Հայոց Պատրիարքարանում


13:26 / 06.02.2010

Հայաստանի պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը, ով գտնւում է Ստամբուլում ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանութեան նախարարների ոչ պաշտօնական համաժողովին մասնակցելու նպատակով, այցելել է Պոլսոյ Հայոց Պատրիարքարան։ Այս մասին տեղեկացնում է Պոլսոյ Հայոց Պատրիարքարանը։
Հայաստանից ժամանած բարձրաստիճան հիւրին պատրիարքարանի մուտքի մօտ դիմաւորել է պատրիարքարանի հոգեւոր խորհրդի առաջնորդ արք. Արամ Աթեշեանը։ Հայաստանի պաշտպանութեան նախարարին ուղեկցել են Ս. Աստւածածին Մայր տաճար, այնուհետ պատրիարքարանի դահլիճում հանդիպում է տեղի ունեցել Պոլսոյ Հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Հայաստանցի նախարարին բարի գալուստ է մաղթել եւ ուղերձով հանդէս եկել տեղի «Ժամանակ» օրաթերթի խմբագիր Արա Գոչունեանը։
Պաշտպանութեան նախարար Սէյրան Օհանեանը շնորհակալութիւն է յայտնել ցուցաբերած հիւրասիրութեան համար, ապա այցելել Յովհաննէս Կոլոտ պատրիարքի անւան թանգարան։ Այնուհետ բարձրաստիճան հիւրը իր տպաւորութիւններն է թողել պատւոյ տոմարի մէջ: «Ես խոնարհւում եմ մեր ժողովրդի պատմութեան, մեր հաւատքի առաջ, որը ուժի հետ միասին նպաստել է մեր պատմութեան կերտմանը եւ երախտապարտ եմ այն մարդկանց, որոնք չափազանց դժւար պայմաններում այս ամէնը պահպանում ու փոխանցում են սերնդէսերունդ»,- պատւոյ տոմարում գրել էր Սէյրան Օհանեանը:

Լուրեր Հայաստանից

0 Պատգամ: