Թուրքիայում ամերիկեան միջուկային զէնք կայ
10.02.2010 18:28
Երեւան (Երկիր) - Թուրքիայում ԱՄՆ-ին պատկանող ատոմային զէնք կայ. ըստ news.am-ի` տեղեկացնում է թուրքական Internethaber կայքէջը:
ՆԱՏՕ-ի նախկին գլխաւոր քարտուղար Ջորջ Ռոբերտսոնի խօսքերով` Եւրոպական բարեփոխումների կենտրոնի մասնագէտների պատրաստած զեկոյցում նշւում է, որ միջուկային զէնքը գտնւում է Ինջիրլիկի ամերիկեան ռազմակայանում: Նրա կարծիքով` Թուրքիայում կայ մօտ 40-90 միջուկային գլխիկ:
Վերջերս Միւնխենում անցկացւած անվտանգութեան հարցերով խորհրդաժողովում Գերմանիայի արտգործնախարար Գիդօ Վեսթերվելեն յայտարարել էր, որ միջուկային զէնքը սառը պատերազմի մնացուկ է, եւ դրա կարիքն այլեւս չկայ: Ի պատասխան` Եւրոպական բարեփոխումների կենտրոնը պատրաստել է «Գերմանիան բացում է Պանդորայի արկղը» զեկոյցը, որում նշւում է, որ Թուրքիայի, Հոլանդիայի, Բելգիայի եւ Իտալիայի տարածքներում կայ ամերիկեան 180 միջուկային գլխիկ, որոնք կարող են ապահովել Եւրոպայի անվտանգութիւնը:

0 Պատգամ:
Post a Comment