Թուրքիան Կիպրոսից հեռանալու մտադրութիւն չունի

13:13 • 11.02.10
Թուրքիան Կիպրոսից իր զօրքերը հանելու որևէ մտադրութիւն չունի։ CNNTurk-ի փոխանցմամբ՝ այս մասին յայտարարել է Թուրքիայի պետնախարար և ԵՄ անդամակցութեան հարցով գլխաւոր բանագնաց Էգեմէն Բաղըշը՝ մեկնաբանելով Եւրախորհրդարանի՝ Թուրքիայի վերաբերեալ զեկոյցը։
«Բացառւած է, որ մենք ընդունենք զեկոյցում տեղ գտած այն դրոյթները, որոնք վերաբերում են Կիպրոսին։ Ներկայ պահին Թուրքիան կղզուց իր զօրքերը հանելու ոչ ծրագիր, ոչ էլ մտադրութիւն ունի, որովհետև մեր զինւորներն այնտեղ խաղաղութեան համար են։ ԵՄ անդամակցութեան գործընթացը մեր երկրի համար շատ կարևոր է, սակայն այնքան կարևոր չէ, որ դրա համար մենք զոհաբերենք Կիպրոսը։ Կիպրոսի հարցը Թուրքիայում բոլորի համար ազգային հարց է»,- նշել է Բաղըշը:
Նշենք, որ հոլանդացի խորհրդարանական Ռիա Օոմեն-Ռիւետենի՝ Թուրքիայի վերաբերեալ պատրաստած զեկոյցում եւրոպացի խորհրդարանականները Անկարային կոչ են անում անմիջապէս իր ռազմական ուժերը դուրս բերել Կիպրոսից՝ կղզում կողմերի միջև ընթացող բանակցութիւնների ընթացքին չխոչընդոտելու համար։ Զեկոյցում Թուրքիային կոչ է արւում վաւերացնել Հայ-թրքական Արձանագրութիւնները:

Tert.am

0 Պատգամ: