Friday, February 12, 2010

ՓՈՓ ԱՐՔԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ

ՓՈՓ ԱՐՔԱՅԻՆ ՍՊԱՆԵԼ ԵՆ


Մայքլ Ջեքսոնի առեղծւածային մահւան հանգամանքներն ուսումնասիրող հետաքննիչը հրապարակել է անցած տարւայ յունիսին վախճանւած փոփ արքայի մարմնի դիահերձման վերջնական արդիւնքների հաշւետւութիւնը: Արդիւնքների համաձայն՝ երգիչն սպանւել է պրոպոֆոլի՝ ցաւազրկող դեղամիջոցի չափաքանակը գերազանցելու հետևանքով։
Աւելի վաղ Մայքլ Ջեքսոնի բժիշկը՝ սրտաբան Քոնրադ Միւրէյը, դատական լսումների ժամանակ իրեն մեղաւոր չէր ճանաչել Ջեքսոնի մահւան մէջ՝ ասելով, թէ պրոպոֆիլի ներարկումով օգնել է երգչին քնել: Հաշւետւութեան մէջ, սակայն, նշւում է, որ պրոպոֆիլը նախկինում երբևէ չի օգտագործւել անքնութիւնը վերացնելու նպատակով:
Նախօրէին Լոս Անջելեսի դատախազութիւնը Միւրէյին մեղադրել է երգչին սպանելու մէջ: Նախնական լսումների ժամանակ Միւրէյը դատարանից ազատ է արձակւել 75 հազար դոլար գրաւի դիմաց: Բժիշկն իրաւունք չունի լքել երկիրը մինչև դատարանի վճռի վերջնական հրապարակումը: Սրտաբանի մեղաւորութիւնը հաստատւելուց յետոյ նրան սպառնում է չորս տարւայ ազատազրկում:
Երգչի դիահերձման հաշւետւութիւնում գրւած է, որ Ջեքսոնը մահացել է «պրոպոֆոլի ուժեղ ինտոքսիկացիայի» պատճառով, որն առաջացել է «մէկ այլ մարդու ներերակային սրսկման արդիւնքում»: Դա էլ հիմք է ծառայել դատախազութեան համար՝ Միւրէյին մեղադրելու յանցաւոր անփութութեան և ոչ դիտաւորեալ սպանութեան մէջ:
Յիշեցնենք, որ 51-ամեայ Մայքլ Ջեքսոնը մահացել է 2009թ. Յունիսի 25-ին:



«Կապիտալ»

0 Պատգամ: