Բակօ Սահակեանը մասնակցել է Աբխազիայի նախագահի երդման արարողութեանը

17:39 • 12.02.10
ԼՂՀ նախագահ Բակօ Սահակեանն այսօր Աբխազիայի իշխանութիւնների հրաւէրով ժամանել է Սուխում և մասնակցել նախագահի պաշտօնում վերընտրւած Սերգէյ Բաղապշի երդման հանդիսաւոր արարողութեանը:
Ինչպէս տեղեկացնում են ԼՂՀ նախագահի մամուլի ծառայութիւնից, իր շնորհաւորական խօսքում Բակօ Սահակեանը արդիւնաւէտ աշխատանք է մաղթել Սերգէյ Բաղապշին, բարեկեցութիւն և խաղաղութիւն` Աբխազիային ու նրա ժողովրդին:


Tert.am

0 Պատգամ: