Հաքերային յարձակման է ենթարկւել «Ակօս» շաբաթաթերթը


13:25 • 12.02.10
Ստամբուլում լոյս տեսնող հայկական «Ակօս» շաբաթաթերթը յարձակման է ենթարկւել թուրք հաքերների կողմից։
Թուրքական NTV հեռուստաալիքի փոխանցմամբ՝ հաքերները, կոտրելով շաբաթաթերթի կայքէջը, այնտեղ տեղադրել են «Ակօս»-ի խմբագրապետ Հրանտ Դինքին սպանած «օգիւն սամասթ»ի նկարը՝ ոճրագործին ուղղելով գովաբանութեան խօսքեր, իսկ շաբաթաթերթին` սպառնալիքներ։
NTV-ի հետ հարցազրոյցում «Ակօս»-ի լրագրողներից Սարգիս Գիւրեհը յայտարարել է, որ դէպքի առնչութեամբ իրենք պատրաստւում են դիմել փաստաբաններին և գործին ընթացք տալ։
Սարգիս Գիւրեհը մտահոգիչ է համարել կատարւածը` միևնոյն ժամանակ յայտարարելով, որ «չի վախենում»։ Հեռուստաալիքի հետ հարցազրոյցում թուրքական Radikal օրաթերթի յայտնի թուրք լրագրող և յօդւածագիր Օրալ Չալըշլարը յայտարարել է, որ պետութիւնը կարող է անմիջապէս գտնել այդ զազրելի արարքի հեղինակներին։Նա նշել է նաև, որ կան ուժեր, որոնք նման անձանց դրդում են այդպիսի քայլերի։
«Գրութեան մէջ կան սպառնալիքներ։ Իրաւապահներն անմիջապէս պէտք է գործի անցնեն»,- յայտարարել է Չալըշլարը։Նշենք, որ այս պահին հնարաւոր չէ մուտք գործել «Ակօսի» էլէկտրոնային կայք:


Tert.am

0 Պատգամ: