Արձանագրութիւնների փաթեթը ուղարկւեց խորհրդարան


12.02.2010
Կարինէ Քալանթարեան
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսեանի կարգադրութեամբ, Հայ-թրքական երկկողմ յարաբերութիւնների զարգացման եւ երկու երկրների միջեւ դիւանագիտական յարաբերութիւններ հաստատելու մասին արձանագրութիւնների փաթեթը ուղարկւել է Ազգային ժողով՝ ստորագրւած արձանագրութիւնների վաւերացման գործընթացը սկսելու համար։
Ինչպէս «Ազատութիւն» ռադիոկայանին փոխանցեց նախագահի մամուլի խօսնակ Սամուէլ Ֆարմանեանը, Հայաստանի արտգործնախարար Էդւարդ Նալբանդեանը նշանակւել է «նախագահի ներկայացուցիչ՝ Ազգային ժողովում այդ արձանագրութիւնները ներկայացնելու համար»։
Չորեքշաբթի օրը Լոնդոնի Միջազգային յարաբերութիւնների թագաւորական ինստիտուտում ունեցած ելոյթի ժամանակ նախագահ Սարգսեանը յայտարարել էր, որ որպէս Հայաստանի խորհրդարանական մեծամասնութիւն կազմող կուսակցութեան ղեկավար, բացառում է արձանագրութիւնների վաւերացման տապալումը Հայաստանում։ Նախագահը, սակայն, ընդգծել էր. -
«Բայց եթէ հաստատւեն կասկածները, թէ Թուրքիան փորձում է ընդամէնը ժամանակ ձգել, մենք ստիպւած կը լինենք դադարեցնել գործընթացը»։

0 Պատգամ: