Քլինթոնն ու Էրդողանը կը հանդիպեն Ղաթարում

12:55 • 13.02.10
Այսօր Ղաթարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկող ԱՄՆ-Իսլամական աշխարհ ֆորումի շրջանակում կը հանդիպեն Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Միացեալ Նահանգների պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։ Այս մասին, թուրքական Zaman օրաթերթի փոխանցմամբ, յայատարարել է ԱՄՆ պետքարտուղարութեան խօսնակ Ֆիլիպ Քրոուլին։
Քրոուլին նշել է նաև, որ Հիլարի Քլինթոնը ֆորումի շրջանակում հանդիպումներ կունենայ նաև այլ երկրների առաջնորդների հետ, որոնց հետ կը քննարկեն Մերձաւոր Արևելքի, Իրանի և տարածաշրջանային այլ խնդիրների հետ կապւած հարցեր։

«Թերթ.ամ»

0 Պատգամ: